Նեպալի Դհարան քաղաքում փուլ է եկել եկեղեցին. կան զոհեր և վիրավորներ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 30, 2009 11:58

Այսօր վաղ առավոտյան փուլ է եկել Դհարան քաղաքում գտնվող եկեղեցին, ինչի հետևանքով մահացել է 24 մարդ, որից 17-ը` կին, 4-ը`երեխաներ: 60 հոգի ստացել են ծանր մարմնական վնասվածքներ: Նրանք եկեղեցում էին գիշերել, քանի որ եկել էին՝ մասնակցելու քրիստոնեական կոնֆերանսին:
Դհարանը գտնվում է Նեպալի մայրաքաղաք Կատմանդուից 400 կմ հարավ: Տեղական ոստիկանների հաղորդմամբ` դեպքի հանգամանքները պարզվում են:

Դիտվել է 2063 անգամ:
Print Friendly

Leave a Reply