Մուտքի արտոնագրերի դյուրացման և հետընդունման (ռեադմիսիայի) համաձայնագրերի շուրջ բանակցությունների մեկնարկ

Պաշտոնական, Օրվա լուր | | February 24, 2012 17:20


Փետրվարի 27-28-ը Երևանում կայանալու են Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև մուտքի արտոնագրերի դյուրացման և հետընդունման (ռեադմիսիայի) համաձայնագրերի շուրջ բանակցություններ: Հայկական կողմի պատվիրակությունը գլխավորելու ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Զոհրաբ Մնացականյանը:

Հայաստան-ԵՄ մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման շրջանակներում ԵՄ երկրներ պարզեցված մուտք է նախատեսվում ՀՀ քաղաքացիների` մի շարք խմբերի համար, ինչպիսիք են պաշտոնական պատվիրակության անդամները, դպրոցականները, ուսանողները, գործարարները և բիզնես կազմակերպությունների ներկայացուցիչները, գիտնականները և այլք:

Բանակցությունների մեկնարկելու են փետրվարի 27-ին, ժամը` 14.00-ին, «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Էրատո թագուհի» սրահում: Օպերատորները եւ լուսանկարիչները հրավիրվում են հավատարմագրվելու ԱԳՆ մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունում մինչեւ փետրվարի 27-ը, ժ. 13.00:

Բանակցությունների մեկնարկից անմիջապես հետո` ժամը 14.15, տեղի է ունենալու երկու կողմերի պատվիրակությունների ղեկավարների ճեպազրույցը ԶԼՄ ներկայացուցիչների հետ:

Լրագրողներն ու օպերատորները հրավիրվում են հավատարմագրվելու ԱԳՆ մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունում մինչեւ փետրվարի 27-ը, ժ. 14.00:

Խնդրում ենք հավատարմագրումը կատարել էլեկտրոնային փոստով. այս նամակին պատասխան ուղարկելով` նշել լրագրողի, օպերատորի եւ լուսանկարչի անուններն ու լրատվամիջոցը:

 

 

 

Դիտվել է 832 անգամ:
Print Friendly

Leave a Reply