Սերգեյ Մովսիսյանը կխաղա շախմատի Հայաստանի հավաքականում
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | Գագիկ Բեգլարյան | December 28, 2010 15:48Շախմատի Հայաստանի ազգային հավաքականը 2011-ին կհամալրի Սերգեյ Մովսիսյանը: Նա ներկայումս աշխարհի ուժեղագույն շախմատիստների դասակարգման աղյուսակում զբաղեցնում է 24-րդ հորիզոնականը: Մովսիսյանը ծնվել է Վրաստանում, այդ երկրի պատանեկան հավաքականի կազմում մասնակցել աշխարհի առաջնության: Ժամանակին Հայաստանի ազգային հավաքականի դռները նրա առաջ փակ մնացին, և Սերգեյը չմասնկացեց 1996-ին Երևանում կազմակերպված Շախմատի համաշխարհային օլիմպիադային: Բանն այն է, որ Մովսիսյանին առաջարկել էին հանդես գալ վերջին խաղատախտակի առջև, որը նա ոչ պատվաբեր էր համարել: Հետո երկար ժամանակ Մովսիսյանը հանդես է եկել Սլովակիայի ընտրանիի կազմում, և այժմ էլ տեղափոխվում է Հայաստանի հավաքական: Կատարվածն անականկալ չէ, քանի որ այդ մասին վաղուց էր խոսվում: Մի բան ակնհայտվ է, որ մեր թիմն այժմ արդեն անհամեմատ ուժեղ է դառնում: