Հենրիխ Մխիթարյանի թիմը կխաղա «Ռոմայի» հետ

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | December 18, 2010 13:15

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի թիմը` Դոնեցկի «Շախտյորը», ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի խաղարկության 1/8-րդ եզրափակիչ փուլում հանդիպելու է Հռոմի «Ռոմա»  ակումբի ետ: Դա հայտնի է դարձել Շվեյցարիայի Նիոն քաղաքում տեղի ունեցած վիճակահանությունից հետո: Միմյանց հետ կմրցեն նաև ՉԼ մրցաշարի  ներկայիս գավաթակիր «Ինտերը» և Մյունխենի «Բավարիան», իսպանական «Բարսելոնա» և Լոնդոնի «Արսենալը», ֆրանսիական «Լիոնը» և Մադրիդի «Ռեալև», իտալական «Միլանը» և Լոնդոնի «Տոտենհեմը», իսպանական «Վալենսիան» և գերմանական «Շալկե-04» ակումբը: Ֆրանսիական «Մարսելը» և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը»,  դանիական «Կոպենհագենը» և Լոնդոնի «Չելսին»:  Առաջին հանդիպումները կկայանան փետրվարի 15-16-ին, իսկ պատասխան խաղերը` փետրվարի 22-23-ին:

Դիտվել է 872 անգամ:
Print Friendly

Leave a Reply