45 գրամ կշռող գոլֆի գնդակը մարդ է սպանել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 27, 2010 21:18

ԱՄՆ -ի Ֆլորիդա նահանգում գտնվող Մեյֆեյր գոլֆի ակումբում տեղի է ունեցել ողբերգական միջադեպ. մարզիկի գնդակը, 30 մ թռչելով, դիպչել է ակումբի աշխատակցի գլխին. 42-ամյա աշխատակիցն, այդպես էլ գիտակցության չգալով, մահացել է հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում։

45 գրամ կշռող գնդակի արագությունը հարվածի պահին կազմել է ժամում 200 կմ:.

Մարզիկի նկատմամբ որևէ մեղադրանք չի ներկայացվել:

Ինչպես հայտնել է ոստիկանության ներկայացուցիչը, տեղի ունեցածը դժբախտ պատահար է. աշխատակիցը գոլֆիստի տեսադաշտում չի եղել, բացի այդ աշխատակիցը  չէր էլ կարող տեսնել մոտեցող գնդակը։

Դիտվել է 869 անգամ:
Print Friendly

Leave a Reply