ԹՅՈՒՐՔԵՐ. Հազար տարում մարդակերը հազիվ դարձավ մարդասպան…

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Շաբաթվա լուր | | April 25, 2013 16:02

Այսօր Թուրքիայի արտաքին քաղաքականության հիմնախնդիրը եվրոպական ընտանիք մուտք գործելն է: Թուրքական քարոզչությունն ամեն ինչ անում է, որ Եվրոպային «ապացուցի», թե իրենք Փոքր Ասիայում բնիկ են, քաղաքակրթության սկզբնավորողներից են և այլնՍրանով թուրքերը, բնականաբար, փորձում են «սրբագրել» համաշխարհային պատմությունըՓորձում են կոծկել հայոց ցեղասպանության փաստը: Համաձայն թուրքական պաշտոնական պատմագիտության` Փոքր Ասիա թերակղզում թուրքերը բնիկ են և Արևելյան Անատոլիա վերանվանված Հայկական լեռնաշխարհի իսկական տերերն են:

 Մինչդեռ պատմությանը  հայտնի է, որ Թուրանից արևմուտք թափանցող առաջին թյուրքական ցեղերը հայտնի էին ակ-կոյունլու և կարա-կոյունլու անվամբ, այսինքն` սպիտակ և սև ոչխարներ:

Երբ Մերձավոր Արևելքի ժողովուրդները դեռ թուրքերի ի հայտ գալուց հազարամյակներ առաջ հարուստ մշակույթ ու քաղաքակրթություն էին ստեղծել, թյուրքական բարբարոս ու վայրենի ցեղերը ոչխար էին պաշտում: Եվ բարբարոսների այդ ամբոխը քանի-քանի հզոր մշակույթ ու քաղաքակրթություն կործանեց:

 Քաղաքակիրթ Եվրոպան այդ մասին կարծես մոռանում է: Ներկայացնում ենք X դարի արաբ պատմիչ Իբն ալ-Ֆակիհի «Տեղեկություններ երկրների մասին» աշխատությունից հատվածներ, որոնցում արաբ մատենագիրը ներկայացնում է X դարում թյուրքերի «հարուստ ու շքեղ քաղաքակրթությունը»:

…Պատմում են, որ Մուհամմեդ մարգարեն, – թող Ալլահը օրհնի նրան ու ողջունի, – իր իսկ բառերով ասել է. «Եթե թյուրքերից որևէ մեկին բռնեք, ապա նրա գլուխը կտրեք: Նրանց ելքը տեղի է ունենալու երկու հարյուր տարի հետո, իսկ երբ նրանք իրենց տարածքներից դուրս գան, ապա ավելի չար ու դաժան են դառնալու»:

Հաղորդում են, որ Մուհամմեդ մարգարեն, – թող Ալլահը օրհնի նրան ու ողջունի, – իր իսկ բառերով ասել է հետևյալը. «Թյուրքերը, որոնք իմ ժողովրդի համայնքը առաջին թալանողները պիտի լինեն, տակավին դուրս չեն եկել այնտեղից, որտեղ ապրում են»:

… Օմայան խալիֆ Հաշիմ իբն ալ-Մալիքը թյուրքերի արքայի մոտ ուղարկեց մի մարդու, որը նրան առաջարկեց իսլամ ընդունել:… Բլրի մոտ մի հարյուր հազար զինյալների հավաքելով` արքան ասաց թարգմանին. «Այս բանագնացին ասա, թող նրա տերն իմանա, որ այս մարդկանց մեջ չկան ո՛չ վարսավիրներ, ո՛չ կոշկակարներ, ո՛չ էլ դերձակներ, և եթե նրանք իսլամ ընդունեն, ապա ի՞նչ են ուտելու»:

…Սայիդ Իբն ալ-Հասան ալ-Սամարղանդին պատմեց. «Թյուրքերի մեջ կան քոչվորներ, որոնք թռչում են` որոնելով անձրևից ոռոգվող հողեր և անասնակեր, այնպես, ինչպես դա անում են Իսլամի երկրների քոչվորները: Այս մարդիկ որևէ թագավորի չեն ենթարկվում և որևէ մեկին չեն հպատակվում: Նրանցից ոմանք հարձակվում են մյուսների վրա և գերեվարում կանանց ու երեխաներին: Երբեմն նրանց մի մասը տոհմից անջատվում է և անցնում է մի այլ տոհմի, որտեղ նրանց համար կին են վերցնում այն ցեղից, որին անցել են: Նրանց երեխաները ստրկացվում են, և նրանք` այդ եկվորները, չեն պահանջում զավակներին, այլ դիտում են նրանց որպես ստրուկների: Այդպիսին է նրանց օրենքը և այդպես է կանոնակարգվել նրանց կողմից»:

… Թյուրքերն ունեն Մաբուս անունով մի մեծ քաղաք, որի բնակիչները ոչ մի կրոն չունեն և Ալլահի արարածներից հոռեգույններն են: Նրանցից ոմանք հարձակվում են մյուսների վրա: Նրանց մոտ ուժեղը սպանում է թույլին, եղբայրը չի վստահում եղբորը, հայրը` որդուն: Նրանք բոլոր կենդանիների միսն էլ ուտում են և բացեիբաց զուգավորվում: Նրանցից մեկը մտնում է մյուսի տունը, տիրում նրա կնկան, իսկ տան տերը նայում է, չի զայրանում և չի դատապարտում: Նրանք արիություն չունեն: Նրանց մեջ գեղեցիկներ կան, տղամարդկանց մեծ մասը կանացիություն ունի, նրանք արյուն են խմում: Նրանց քաղաքների մեջ շատ ջրառատ մի լիճ կա, և երբ որևէ մեկը մեռնում է, դիակն այնտեղ են գցում:

Նրանք ունեն Դայ անունով մի քաղաք, որի բնակիչները մարտունակ չեն,  հարկ են վճարում յուրաքանչյուրին, ով կհպատակեցնի իրենց և սեռական կապի մեջ են մտնում ում հետ պատահի` կնոջ, պատանու կամ անասունի հետ: Նրանք ունեն մի քաղաք, որը կոչվում է Սուր: Սրա բնակիչները պատերազմում են Շաշի և Սամարղանդի բնակիչների հետ: Նրանք շատ ռազմասեր են ու դաժան: …Նրանց տղամարդիկ գեղեցիկ են , իսկ կանայք` այլանդակ: Նրանք անառակություն չեն ընդունում և սպանում են յուրաքանչյուրին, կին թե տղամարդ, ով անառակություն կգործի:

… Ունեն և մի քաղաք, որ  կոչվում է Խարիսմ. սրա բնակիչները բոլորից շատ արշավում են Սուր կոչվող քաղաքի վրա: Եթե նրանք բնակիչներից որևէ մեկին գերի են վերցնում, ապա մորթում են նրան, խաշում և ուտում: Նրանք այնքան վայրենի են, որ ոմանք համարյա խոսք չեն հասկանում ու ոչինչ չգիտեն, իսկ եթե նրանցից ուժեղը թույլի հետ մենակ մնա, ապա նրա հետ սեռական խառնակության մեջ է մտնում:

…Եվ դեռ ունեն Կիրշիմ կոչվող մի քաղաք: Սրա բնակիչներն ուտում են ամեն ինչ, որ երկրի վրա շարժվում է, այն էլ հում վիճակում: Նրանք քաջ են ու համարձակ, շրջում են մերկ, ինչպես անասունները, և տղամարդիկ, ճանապարհին կնոջ հանդիպելով, նրա հետ զուգավորվում են, իսկ մարդիկ նայում են նրան:

..Կա մի քաղաք ևս, որ կոչվում է Կիսատ, խազարների երկրից ոչ հեռու: Սրա բնակիչները արշավում են խազարների վրա, և նրանք Ալլահի ամենադաժան արարածներն են: Եթե նրանց քաղաքը մի օտարական է ընկնում, ապա նրան բռնաբարում են: Եթե նրանց մոտ ընկնի իր երեխայի հետ, ապա նրանից որդուն խլում են: …Նրանք սատկած անասուններ են ուտում և առյուծների նման արյուն խմում: Սակավադեպ են խնայում և ստոր են, երբ մեկին հաղթահարում են: Դեմքով այլանդակ են և կարճահասակ:

Ունեն մի քաղաք ևս, անունը Դանի: Սրանում տղամարդիկ բարձրահասակ են, իսկ կանայք` կարճահասակ:… Նրանց մոտ տղամարդն ամուսնանում է հարյուրյակ կանանց հետ: Երբեմն նրանցից մեկը մորթում է իր կնոջն ու երեխային` աներոջ, զոքանչի և աներձագերի ներկայությամբ: … Նրանց բնակարաններում շատ են խիստ խոշոր կարիճներ, որոնց դժվար է բռնել, սակայն բռնելու դեպքում երբեմն ուտում են:

…Մի այլ քաղաք կոչվում է Սուկուբ: Բնակիչները ասորերեն հասկանում են, քաջ են, և կանայք տղամարդկանց հետ կատաղորեն մասնակցում են մարտերին: Նրանց կանանց մոտ անառակությունը բնածին հատկություն է: Եթե մի կին նայի տղամարդու և նրա հանդեպ կրքոտի, ապա նրան բռնում է և ուշքի գալու հնարավորություն չտալով` քաշում-տանում է քաղաքամերձ լեռը, որտեղ քարայրներ կան, տղամարդուն տեղավորում է մի քարայրի մեջ, որտեղից նա չի կարող դուրս գալ, և նրան բերում է այն ամենը, ինչի կարիքը նա կարող է զգալ: Եվ ո՛չ ամուսինը, ո՛չ եղբայրը և ո՛չ էլ որդին, եթե զավակ ունի, չեն կարող դրան արգելք լինել: Տղամարդը նրանից պրծնել չի կարող: Իսկ եթե նա կին, որդի կամ այլ հարազատներ ունի, ու սրանք գալիս են սպանելու անսանձ կնոջը կամ խոչընդոտելու նրա գործը, ապա նա օգնության է կանչում իր նման ապրող կանանց, և սրանք գալիս են իր կողքին կռվելու, մինչև որ նրա համար ապահովեն այն, ինչը նա ցանկանում է, քանի որ նրանք նույն ձևով են վարվում և հետո միմյանց հետ էլ կենակցում են: Եթե կինը տղամարդու վրա զայրանա կամ ձանձրանա նրանից կամ էլ սիրի մի ուրիշի, ապա նրան բաց է թողնում և իրենից բացի ոչ ոք չի կարող ազատել տղամարդուն»:

Աբու Դուլաֆ Միսար Իբն ալ-Մուհալհիլ ալ-Բանազին մեզ ուղարկած իր առաջին նամակում հաղորդել է այն, ինչի վկան է եղել կամ տեսել թյուրքերի երկրում:

«…Այնուհետև մենք հասանք Բեչենգ կոչված ցեղի մոտ: Նրանք երկարամորուս են, բեղավոր բարբարոսներ, որոնք մեկը մյուսի վրա են հարձակվում: Նրանց մոտ տղամարդը կնոջ հետ պառկում է ճամփի մեջտեղում, և նրանք միայն կորեկ են ուտում:

…Այնուհետև մենք շարժվեցինք դեպի Զաքլ ցեղը:…Սրանց դեմքը գեղեցիկ է: Տղամարդն ամուսնանում է իր դստեր, քրոջ և ուրիշ մոտիկ ազգականների հետ:

…Այնուհետև մենք եղանք ալ-Խարլախ կոչված ցեղի մոտ:…Անարդարությունն ու բռնությունը նրանց միջավայրում բացահայտ երևում է. ոմանք հարձակվում են մյուսների վրա, իսկ կենակցությունը նրանց մոտ բացեիբաց է և չի արգելվում: Նրանք բախտախաղի մոլիներ են. մեկը կարող է մի ուրիշի հետ բախտախաղի նստել, խաղի դնելով կնոջը, դստերը, որդուն կամ մորը: …Նրանց կանանց գեղեցկությունը նկատելի է, ինչպես և փչացածությունը: Նրանց մոտ խանդը քիչ է: Ավագի կամ որևէ ցածրաստիճան մարդու կինը, դուստրը կամ քույրը մոտենում է երկիր ժամանած քարավաններին, դեմքը ցույց է տալիս: Եթե որևէ տղամարդ նրա դուրը գա, ապա նրան տուն կտանի և իր մոտ կտեղավորի, նրա հետ լավ կվարվի և ամուսնուն, զավակներին ու եղբայրներին կստիպի նրան ծառայել: Ամուսինը կնոջը չի մոտենում, իսկ կինն ու նրա ընտրյալը շարունակում են ուտել և խմել: Դա նշանակում է, որ ամուսինը ամոթանք չի տալիս և չի դատապարտում կնոջը ուրիշի հետ կենակցելու համար»:

Պատրաստեց Վահե ԱՆԹԱՆԵՍՅԱՆԸ

Դիտվել է 2334 անգամ:
Print Friendly

Leave a Reply