Հայաստանի ներկայացուցիչները պահպանեցին ԱՊՀ չեմպիոնի կոչումը

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | April 24, 2013 13:55

Երևանում ավարտվեց ԱՊՀ անդամ պետությունների զինված ուժերի մարզիկ-զինծառայողների ազատ ոճի ըմբշամարտի առաջնությունը:

Մրցաշարին մասնակցեցին Հայաստանի, Ռուսաստանի, Ուկրաինայի, Բելառուսի, Ղազախստանի և Տաջիկստանի թիմերը:

Հաղթող դարձավ տանտերերի հավաքականը: Ի դեպ, մերոնք նախորդ տարի Ղազախստանում նվաճել էին չեմպիոնի կոչումը և այն պահպանեցին: Երկրորդը` Ուկրաինայի, երրորդը՝ Բելառուսի ներկայացուցիչներն են:

 

Դիտվել է 957 անգամ:
Print Friendly

Leave a Reply