Իրանցի հոգևորական. Ադրբեջանը անբարոյականության որջ է

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 23, 2013 16:29

Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիի ներկայացուցիչ այաթոլլահ Սեյիդ Հասան Ամիլին Արդեբիլի շրջանում ուրբաթօրյա աղոթքի ժամանակ խստորեն քննադատել է Ադրբեջանի իշխանություններին:

Ինչպես հաղորդում է ադրբեջանական “Haqqin.az” կայքը, հոգևորականը հայտարարել է, որ Ադրբեջանը “տարածաշրջանում անբորայականության  որջ է”: Ըստ նրա`դրանում կարելի է համոզվել`նայելով ադրբեջանական հեռուստատեսության ծրագրերը:
“Ադրբեջանի հեռուստատեսությամբ ամեն օր մերկ երգչուհիներ և դերասանուհիներ են ելույթ ունենում, անբարոյականություն է քարոզվում: Այդ իսկ պատճառով Ադրբեջանում երիտասարդները կրթությամբ և գիտությամբ չեն հետաքրքրում, քանի որ կյանքում հաջողության հասնելու ուղին նրանք համարում են անառակությունն ու անբարոյականությունը”,-նշել Ամիլին:
Այաթոլլան Ադրբեջանի իշխանություններին և պատգամավորներին կոչ է արել հակաիրանական քարոզչությամբ զբաղվելու փոխարեն ուշադրությունը սևեռել բժշկության և կրթության ոլորտներին:
“Ադրբեջանում կրթությունը սարսափելի վիճակում է, իսկ երկրի քաղաքացիներից շատերը բուժօգնություն ստանալու համար ստիպված այլ երկրներ են այցելում, այդ թվում՝ Իրան: Իսկ ամենապարադոքսայինն այն է, որ իշխանությունները քաղաքացիներին նույնիսկ թույլ չեն տալիս բարձրաձայնել իրենց հուզող  խնդիրների մասին”,- ասել է Ամիլին:

Դիտվել է 777 անգամ:
Print Friendly

Leave a Reply