Բուհերի դիմորդների թիվն այս տարի կրճատվել է 3 հազարով

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | April 16, 2013 13:37

Այս տարի միասնական քննությունների առաջին փուլի համար հայտագրվել է 15 հազար դիմորդ, ինչը երեք հազարով պակաս է նախորդ տարվա ցուցանիշից. 2012-ին առաջին փուլի համար հայտագրվել էր 18107  դիմորդ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԳԹԿ քննությունների կազմակերպման բաժնի պետ Կարո Նասիբյանը:

Կրճատվել է նաև քննական կենտրոնների թիվը` նախորդ տարվա 40-ի փոխարեն այս տարի ձևավորվել է 36 քննական կենտրոն:

Միասնական քննությունների հայտագրման վերջին փուլն ավարտվել է: ԳԹԿ-ում արդեն ընթանում են մուտքագրման և բազավորման աշխատանքները:

Կարո Նասիբյանն ասում է, որ միասնական քննությունների երկրորդ փուլին ավելի մեծ ակտիվություն են ակնկալում: Նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների շրջանավարտները միասնական քննությունների առաջին փուլին հայտագրվելու իրավունք չունեն, նրանք բուհ կդիմեն երկրորդ փուլով. քննությունների համար կհայտագրվեն հունիսի 24-ից հուլիսի 1-ը, իսկ բուհեր գործ կներկայացնեն հունիսի 25-ից հուլիսի 2-ն ընկած ժամանակահատվածում:

Դիտվել է 1220 անգամ:
Print Friendly

Leave a Reply