Էքսկավատորավարը իր հարսնացուին եկեղեցի է տարել էքսկավատորով (լուսանկարներ)

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 13, 2013 21:06

Աղջիկների մեծամասնությունը սովորաբար երազում է, որ իրենց հարսանիքի օրը իրենց տեղափոխեն կառքերի կամ դասական մեքենաների միջոցով:
Սակայն 36-ամյա Հայդի Անդերվուդը բավականին տարօրինակ ընտրություն է կատարել այդ ճամփորդության համար, այն է իր ամուսին Սայմոնի կողմից վարվող էքսկավատորը:
Սայմոնը իր ապրուստը վաստակում է էքսկավատոր վարելով:
Անգլիացի զույգը ամուսնացել է շաբաթ օրը:

Բարեբախտաբար «հարսանեկան» մեքենան միանգամայն նոր է եղել և հարսնացուի զգեստը կեղտոտվելու վտանգ չկար:
Հայդին հայտնում է, որ ինքը նյարդայնացած չէր նման մուտքի համար՝ հակառակ, երբ այդ գաղափարը առաջարկել են, իրեն դա դուր է եկել:
«Ես անհամբեր սպասում էի դրան, քանի որ այն միանգամայն տարբերվող էր: Ես երբեք նման բան չեմ տեսել» ասել է նա:
Հայդին շատ վստահ է եղել Սայմոնի մեքենայի ղեկավարման կարողությունների վրա, քանի որ նա աշխատում է որպես էքսկավատորավար:
Սայմոնի կարծիքով՝ Հայդին գործը բավականին լավ է գլուխ բերել՝ ավելացնելով, որ իրենք մի փոքր փորձ են կազմակերպել նախքան հարսանիքը:
Հարսնացուի հայրը նրանց մուտքը զարմանահրաշ է համարում:
«Ոչ բոլորն էին տեղյակ դրա մասին: Ես գիտեի, որ նրանք գալու են էքսկավատորով, սակայն չէի պատկերցնում, թե դա ինչպես են անելու» նշել է հարսնացուի հայրը:

Դիտվել է 1622 անգամ:
Print Friendly

Leave a Reply