Վահե Աղաբեկյանցին հարցաքննել են ԱԱԾ-ում

ԻՐԱՎՈՒՆՔ, Օրվա լուր | | April 12, 2013 16:07

2009թ.-ից Հայաստանում չբնակվող, Սիվիլիթաս հիմնադրամի խորհրդի կազմից 2012թ. փետրվարից դուրս եկած Վահե Աղաբեկյանցը ապրիլի 6-ին Հայաստան վերադառնալուց անմիջապես հետո` ապրիլի 8-ին, հրավիրվել է ՀՀ ԿԱ ԱԱԾ հարցաքննության՝ Սիվիլիթասի գործի շրջանակներում:

Սիվիլիթաս հիմնադրամից տեղեկացնում են, որ ապրիլի 11-ին Վահե Աղաբեկյանցը ներկայացել է ԱԱԾ հարցաքննության, որի ընթացքում ԱԱԾ քննիչը հետաքրքրվել է դեռ 2001թ.-ին ՀՀ ԱԳՆ-ում իրականացված ծրագրերից (Վահե Աղաբեկյանցը 1998-2008 թթ. եղել է ՀՀ արտգործնախարարի խորհրդականը կամավորության սկզբունքով), ինչպես նաեւ Սիվիլիթաս հիմնադրամին չպատկանող (չվարձակալված) ավտոմեքենաների լվացման եւ բենզինի բաշխման մանրամասներից: Հարցեր են հնչել նաեւ, այսպես կոչված, «փողերի լվացման» վերաբերյալ:

Դիտվել է 1184 անգամ:
Print Friendly

Leave a Reply