Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Վիկտոր Խրիստենկոյին

Պաշտոնական, Օրվա լուր | | April 11, 2013 20:16

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Վիկտոր Խրիստենկոյին:

Հանդիպմանը զրուցակիցները կարևորել են փոխշահավետ տնտեսական համագործակցություն զարգացնելու նպատակով ակտիվ երկխոսություն հաստատելու երկկողմ ձգտումը: Հանրապետության նախագահը նշել է, որ Հայաստանը մշտապես հետաքրքրված է եղել հետխորհրդային տարածքում ինտեգրացիոն գործընթացների խորացմամբ և հանդես է եկել այդ ուղղությամբ գործնական աշխատանքներն առաջ տանելու դիրքերից:

Անդրադառնալով Հայաստանի կառավարության և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի միջև երեկ ստորագրված հուշագրին՝ Վիկտոր Խրիստենկոն ընդգծել է, որ այդպիսով փոխգործակցության համար կողմերը կազմակերպչական պայմաններ ստեղծեցին: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահը ՀՀ նախագահին ներկայացրել է հանձնաժողովի և Հայաստանի միջև համագործակցության հնարավոր ուղղությունները:

Դիտվել է 1171 անգամ:
Print Friendly

Leave a Reply