Վրաց-ամերիկյան զորավարժություններին կարող է միանան նաև Թուրքիան և Ադրբեջանը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 2, 2013 22:00

Թուրքիան և Ադրբեջանը հավանաբար կմիանան 2014թ. վրաց-ամերիկյան համատեղ զորավարժություններին, ապրիլի 2-ին վրացական ԶԼՄ-ների հետ հանդիպման ընթացքում հայտնել է Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան:
Նրա խոսքով՝ Վրաստանի ՊՆ-ն հաջորդ տարի զորավարժություններ է նախատեսում իրականացնել արդեն բրիգադային մակարդակով, ինչը կօգնի զինվորականներին առավել բարդ առաջադրանքներ կատարելիս և կբարձրացնի նրանց մարտական պատրաստականությունը, հայտնում է ադրբեջանական “Contact” թերթը:
“Այդ կապակցությամբ բանակցություններ ենք վարում առաջին հերթին ամերիկյան կողմի հետ: Հավանաբար զորավարժություններին կմիանան տարածաշրջանի երկրները: Մենք չենք թաքցնում, որ հատուկ ռազմական համագործակցություն ունենք Թուրքիայի, Ադրբեջանի հետ: Մենք արդեն եռակողմ քննարկումներ ենք անցկացնում, նաև համատեղ շտաբային զորավարժություններ ենք անցկացրել: Դրանից ելնելով՝ ենթադրում ենք` եթե մասնակիցների աշխարհագրությունն ընդլայնվի, դա առաջին հերթին կվերաբերի այդ երկու երկրներին” – ասել է  Ալասանիան:
Գնահատելով վրաց-ամերիկյան համատեղ “Agile Spirit 2013” զորավարժությունները՝ նախարարը նշել է, որ դրանք Վրաստանն էլ ավելի մոտեցրին ՆԱՏՕ-ին:
Մարտի 11-ից ապրիլի 1-ը տևած վրաց-ամերիկյան համատեղ “Agile Spirit 2013” զորավարժություններին մասնակցել են ԱՄՆ-ի ծովային հետևակազորի կորպուսի 350 զինծառայող և Վրաստանի զինված ուժերի երկրորդ հետևակային բրիգադի 23-րդ գումարտակը:

Դիտվել է 790 անգամ:
Print Friendly

Leave a Reply