Նոել Գևորը ցանկանում է դառնալ աշխարհի չեմպիոն

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | April 2, 2013 15:59

Երևանում է Գերմանաիայում մարզվող և մրցելույթներ ունեցող պրոֆեսոինալ բռնցքամարտիկ Նոել Գևորը` Նորայր Միքայելյանը: Վերջին անգամ մեր հայրենակիցը հայստանում եղել էր 2001-ին:

Նա Երևանից Գերմանիա է տեղափոխվել 4 տարեկան հասակում, իսկ 12 տարեկանից զբաղվում է բռնցքամարտով: Գևորը պրոֆեսիոնալ բռնցքամարտում բախտ է որոնում երկու տարի և անցկացրել է 7  հանդիպում, որից 5-ում հաղթել է նոկաուտով: Նա առայժմ անցկացնում է վեց ռաունդանոց մրցամարտեր, սակայն  արդեն մյուս տարվանից նախատեսում է ունենալ տիտղոսի համար մրցաամարտ: 2013-ի մայիսին և հունիսին Գևորը հադիպումներ է անցկացնելու: 22-ամյա մարզիկն ուսանում է, խորամուխ է լինում իրավաբանի մասանագիտությունում, սակայն գտնում է, որ ինքը ավելի մեծ հաջողոթյունների կհասնի բռնցքամարտում: Նա նպատակ է դրել դառնալ առաջին ծանր քաշային կարգում աշխարհի չեմպիոն:

Դիտվել է 1402 անգամ:
Print Friendly

Leave a Reply