Դիրաբեքիրի նովրուզը նոր մի շրջանի սկիզբ է դառնալու. Ահմեդ Թյուրք

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 19, 2013 23:44

Թուրքիայում Մարդինի Նուսայբին գավառի Հեղաշրջման թաղամասի հրապարակում տեղի ունեցած նովրուզի տոնակատարությանը մոտ 15 հազար մարդ է մասնակցել: Միջոցառման ժամանակ PKK–ի սիրիական թևը համարվող «Ժողովրդավարական միություն կուսակցության» դրոշակների հետ միասին ներկաների ձեռքում եղել են նաև Աբդուլլահ Օջալանի նկարները: Հրապարակում բացվել է 1992 թվականին նովրուզի ժամանակ ծագած միջադեպի պատճառով 16 զոհվածներին նվիրված հուշարձանը:
Թուրքական «Radikal»-ը հաղորդում է, որ «Ժողովրդավար հասարակության կոնգրեսի» նախագահ Մարդինից անկախ պատգամավոր ընտրված, նշանավոր քուրդ գործիչ Ահմեդ Թյուրքը պատմել է 1980 թվականին Դիարբեքիրի բանտում անցկացրած օրերի մասին: «Մերոնք էլ ժողովրդավար հանրապետության կողմանակիցներ են: Մերոք իսկական խաղաղություն են ուզում, եթե մեզ դավաճանեք, շատ վատ կլինի: Օջալանը խաղաղության գործընթացի առաջխաղացման համար կարևոր քայլ է կատարելու և Դիարբեքիրում նովրուզի ժամանակ կոչ է անելու վայր դնել զենքերը: Այդ պատճառով էլ Դիարբեքիրի նովրուզը մի նոր շրջանի սկիզբ, նոր մի ծնունդ է դառնալու»,-նշել է Թյուրքը:

Դիտվել է 842 անգամ:
Print Friendly

Leave a Reply