«Ձեր գեղեցկությունը, սերն ու ջերմությունը նվիրեք աշխարհի այն փոքր անկյունին, որը դպրոց է կոչվում»

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | March 7, 2013 16:55

Կանանց միջազգային օրվա առիթով ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը  պարգևատրել է կրթության համակարգի մի խումբ  կին ներկայացուցիչների : Շնորհավորելով կանանց՝ նախարարը շեշտել է, որ կրթության ոլորտը ամենագեղեցիկներից է, քանի որ համակարգի 43 հազար մանկավարժների, ինչպես նաև բուհերում սովորող ուսանողների  մեծ մասը կանայք և օրիորդներ են: “Մաղթում եմ, որ Ձեր գեղեցկությունը, սերն ու ջերմությունը նվիրեք աշխարհի այն փոքր անկյունին, որը դպրոց  է կոչվում: Իմ ցանկությունն է, որ կրթության ոլորտի բոլոր կանայք ունենան երջանիկ անձնական կյանք, և իրենց երջանկության լույսը  կարողոնան  փոխանցել դպրոցին ու աշակերտին”,- դիմելով ներկաներին ասել է ՀՀ ԿԳ նախարարը: Ա. Աշոտյանի խոսքով կա  երկու մասնագիտություն, որն իր մեջ առաքելություն է պարունակում` բժիշկը և ուսուցիչը.  “Կին մանկավարժը ինձ համար ծանոթ կերպար է՝  այդպիսին է իմ մայրը, ով 39 տարի աշխատել է դպրոցում: Բայց  հետո չդիմացավ իմ նախարար լինելու հանգամանքին և որոշեց լքել աշխատանքը, որովհետև աշխատավայրում տարաբնույթ քննադատական  հարցեր էին ուղղվում, նա դժվարանում էր պատասխանել, իսկ տանը աշխատանքից խոսելը ցանկալի չէր”,- անկեղծացել է  նախարարը :
Կանանց տոնի կապակցությամբ կրթության ոլորտի մի խումբ կին աշախատակիցներ նախարարի կողմից արաժանացել են ՀՀ ԿԳ նախարարության բարձրագույն պարգևի՝ “Ոսկե հուշամեդալի”:

Դիտվել է 434 անգամ:
Print Friendly

Leave a Reply