Դիզելային վառելիք են գողացել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | March 1, 2013 13:55

Փետրվարի 28-ին, ժամը 13.15-ին,  ոստիկանության Նոյեմբերյանի բաժին է դիմել 1968 թ. ծնված Աշոտ Հ.-ն՝ հայտնելով, որ ցանկապատից մտնելով Այգեստան փողոցում գտնվող իր սղոցարանի տարածք՝ գողացել են 100 լ դիզելային վառելիք:
Նույն օրը ոստիկանները պարզել են, որ  գողությունը կատարել են 1986 թ. ծնված Հայկ Հ.-ն և 1986 թ. ծնված Արմեն Ա.-ն:
Գողոնն առգրավված է:
Հայկ Հ.-ն  բերման է ենթարկվել բաժին:
Ձեռնարկվում են միջոցառումներ Արմեն Ա.-ին հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն:

Դիտվել է 1230 անգամ:
Print Friendly

Leave a Reply