26-ամյա երիտասարդը Ստեփանակերտի հրապարակում պատռել է Հայաստանի դրոշը եւ ջարդել 4 արձան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | January 7, 2013 20:26

Հունվարի 6-ին՝ ժամը 11:15-ին, Ստեփանակերտ քաղաքի Կնունյանցների փողոցի N տան բնակիչ՝ 26-ամյա Խ. Վ-ն հեռախոսով ոստիկանության Ստեփանակերտի քաղվարչություն է հայտնել այն մասին, որ մի երիտասարդ ջարդում է Վերածննդի հրապարակից դեպի մարզադաշտ տանող աստիճանների աջ ու ձախ մասում գտնվող արձանները:

Արցախի հանրապետության ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ պարզվել է, որ ժամը 11:00-ից մինչև 11:15-ն ընկած ժամանակահատվածում, Ստեփանակերտ քաղաքի Հ. Լազարեւի նրբանցքի N տան բնակիչ՝ 26-ամյա Դ. Ա-ն ջարդել է նշված վայրում գտնվող թվով 4 արձան եւ պատռել պատից կախված ՀՀ դրոշը խորհրդանշող պաստառները:

Դիտվել է 1120 անգամ:
Print Friendly

Leave a Reply