Հայկական գրքի ցուցահանդես- տոնավաճառ` Փարիզում

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | March 25, 2010 11:18

Մարտի 25-ից ապրիլի 1-ը Փարիզում կկայանա գրքի միջազգային ցուցահանդես-տոնավաճառ, որին հայաստանյան պատվիրակությունը  կմասնակցի առանձին տաղավարով:
ՀՀ մշակույթի նախարարության պատվիրակությունն, որի կազմում ընդգրկված են նաև հրատարակիչներ, գրատարածման ցանցի ներկայացուցիչներ, կներկայացնեն վերջին երկու տարվա պետական պատվերով և պետական աջակցությամբ հրատարակված ավելի քան 80 անուն գիրք:
Ցուցահանդես-տոնավաճառի շրջանակում տեղի կունենա հայկական տաղավարի շնորհանդեսը, հանդիպումներ և քննարկումներ ֆրանսահայ գրողների, արտասահմանյան հրատարակիչների, գրատարած ցանցի ներկայացուցիչների հետ:
Այդ օրերին տեղի կունենա նաև պետական պատվերով տպագրված «Սփյուռքահայ նորագույն պատմվածք» գրքի շնորհանդեսը, որին կմասնակցեն ֆրանսահայ մամուլի և գրական շրջանակի ներկայացուցիչները:

Դիտվել է 1213 անգամ:
Print Friendly

Leave a Reply