Պակիստանցի 14-ամյա աղջիկը Նոբելյան մրցանակի է արժանի

ԱՆԿԱԽ ԿԻՆ, Օրվա լուր | | October 17, 2012 20:55

ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչ, հայտնի դերասանուհի Անջելինա Ջոլին հոլիվուդյան «The Daily Beast» թերթում մի հոդված է հրապարակել այն մասին, որ 14-ամյա պակիստանցի աղջիկը դարձել է Թալիբան շարժման թիրախը միայն այն պատճառով, որ հավասարություն է ուզում կրթական ոլորտում: Այս մասին գրում է «Anadolu» գործակալությունը:
Ջոլին անհեթեթություն է համարել, որ աղջկան`Մալալային բռնության են ենթարկել միայն իր գաղափարների համար և Նոբելյան հանձնաժողովին առաջարկել է գնահատել նրա արարքը:
Միևնույն ժամանակ Պակիստանի ներքին գործերի նախարար Ռահման Մալիքը լրագրողներին հայտնել է, որ խորհրդարանում հանդես կգա Մալալային երկրի ամենահեղինակավոր պարգևը` «Արիության մեդալը» շնորհելու առաջարկությամբ:
Մալալան հայտնի անուն է դարձել աղջիկների կրթության վերաբերյալ նախաձեռնություն անցկացնելու շնորհիվ: Պակիստանի կառավարությունը անցած տարի նրան պարգևատրել է «Խաղաղության ազգային մրցանակ»-ով:
Մալալա Յուսուֆզայը ծանր վիրավորվել է իր դեմ կատարված մահափորձի հետևանքով և այժմ բուժվում է արտասահմանում:

Դիտվել է 1470 անգամ:
Print Friendly

Leave a Reply