Թուրքիան հայերենի իմացությամբ հետախույզներ է փնտրում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | July 24, 2012 15:28

Թուրքիայի Ազգային հետախուզական ծառայությունը հայտարարություն է տարածել այն մասին, որ այսուհետ աշխատանքի է վերցնելու հայերենի իմացությամբ աշխատակիցների: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական Radikal պարբերականը:

Ազգային հետախուզական ծառայություն աշխատանքի ընդունվելու նպատակով Թուրքիայի քաղաքացիները պետք է տիրապետեն հինգ լեզուների: Օտար լեզուների շարքում ներառվել են հայերեն, պարսկերեն, եբրայերեն, ասորերեն կամ արաբերեն լեզուները: Քննությունը հանձնած կհամարվեն նրանք, ովքեր գրավոր քննության արդյունքում կհավաքեն առնվազն 70 միավոր:

Դիտվել է 1212 անգամ:
Print Friendly

Leave a Reply