Արտաշատցի Արամայիսը կողոպտել է Գերմանիայից մի զբոսաշրջիկի

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | July 4, 2012 15:40

2011 թ. մայիսի 18-ին, ժամը 11.50-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության հերթապահ մասից ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում էր ստացվել, որ իրենց է զանգահարել «Հայբիզնես» հյուրանոցի ադմինիստրատորը և հայտնել, որ հյուրանոցի սենյակներից մեկից գողացել են հաճախորդի պայուսակը:
Պարզվել էր, որ նույն օրը, ժամը 11.15-ին «Սուրբ Սարգիս» եկեղեցու դիմաց գտնվող Հրազդանի կիրճում անհայտ անձը բացահայտ հափշտակել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության քաղաքացի, 1958 թ. ծնված Բարբարա Դ.-ի ձեռքի պայուսակը, որի մեջ եղել են նրա անձնագիրը, վարորդական իրավունքի վկայականը, բջջային հեռախոսը, դրամապանակը, որի մեջ եղել է գումար և արևային ակնոց:
Ս/թ հուլիսի 3-ին, ժամը 11.00-ին, ոստիկանության ծառայողները Իսրայելյան փողոցի թիվ 37 շենքի մոտից բերման են ենթարկել Արտաշատ քաղաքի բնակիչ, 1987 թ. ծնված Արամայիս Հ.-ին, որը խոստովանել է, որ հիշյալ կողոպուտը կատարել է ինքը:
Կատարվում է քննություն:

Դիտվել է 507 անգամ:
Print Friendly

Leave a Reply