ՀՀ ԱԳ նախարարն ընդունեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին

Օրվա լուր | | June 25, 2012 20:33

Հունիսի 25-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային :

Զրուցակիցները քննարկել են Հավաքական անվտանգության խորհրդի որոշումների իրականացման ընթացքը, ՀԱՊԿ օրակարգային հարցերը:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ԱԳ նախարարին ներկայացրեց կազմակերպության քարտուղարության կողմից իրականացվող ընթացիկ աշխատանքները:

Դիտվել է 831 անգամ:
Print Friendly

Leave a Reply