Նախագահ Սարգսյանը շնորհավորել է Հայաստանի ասորիներին

Պաշտոնական, Օրվա լուր | | April 2, 2012 0:23

Նախագահ Սերժ Սարգսյանը այսօր շնորհավորել է Հայաստանի ասորիներին Նոր տարվա` Հաբ-Նիսանի կապակցությամբ: Նախագահի լրատվական ծառայության փոխանցմամբ, Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձում ասվում է.

«Սրտանց շնորհավորում եմ Հայաստանի ասորիներին Նոր տարվա` Հաբ-Նիսանի կապակցությամբ:

Մաղթում եմ հաջողություններ և ամենայն բարիք: Թող այս նոր տարին երջանկությամբ ու հավատով լցնի Հայաստանի ասորիների օջախները: Թող հայաստանյան համայնքը, որ աշխարհասփյուռ ասորիների մի հատվածն է, շարունակի ամրանալ` զարգացնելով իր բազմադարյա մշակույթն ու գրականությունը, բարձրացնելով իր բարեկեցության մակարդակն ու մեծացնելով հասարակական կշիռը:

Բնության զարթոնքի և պտղաբերության տոնը հարազատ ու սիրելի է ինչպես մեզ` հայերիս, այնպես էլ Հայաստանում ապրող բոլոր համայնքների համար: Մենք միանում ենք մեր ասորի բարեկամների ուրախությանը:

Շնորհավոր Հաբ-Նիսան»:

Դիտվել է 1135 անգամ:
Print Friendly

Leave a Reply