«Ես եմ» կինոփառատոնի մասնակից 26 ռեժիսորներ ստացան տարբեր մրցանակներ

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | October 1, 2009 14:18

Երեկ ավարտվեց «Ես եմ» երիտասարդական միջազգային 5-րդ կինոփառատոնը. «Լավագույն ուսանողական ֆիլմ» ճանաչվեց Աստղիկ Սայադյանի «Լույս ու ստվերի 4 ուրվագիծ» վավերագրական ֆիլմը, «Լավագույն արտասահմանայան ֆիլմ» անվանակարգում առաջին տեղը զբաղեցրեց ռուս ռեժիսոր Նատալիա Լոբկոյի «Կիրք» ֆիլմը, «Լավագույն խաղարկային ֆիլմ» մրցանակը տրվեց Տարոն Պետրոսյանի «Հրաժեշտ Մերիներին» ֆիլմին, իսկ «Լավագույն օպերատրական աշխատանք» Յավուրյանի անվան մրցանակը շնորհվեց «Մյուռոնե» ֆիլմի օպերատոր Սուրեն տեր-Գրիգորյանին:

Ժյուրիի հատուկ մրցանակին արժանացան «Անապատի հարսանիք» և «Նուրբ հպում» ֆիլմերը: Մշակույթի նախարարության կողմից սահմանված «ինքնատիպ ձեռագիր» մրցանակը տրվեց «43 օր» ֆիլմին, իսկ «Ռոբերտ Սահակյանցի անվան մրցանակը» լավագույն մուլտֆիլմի և անիմացիայի համար շնորհվեց Արթուր Միքայելյանին` «Հարբած հավերը» 5 րոպեանոց անիմացիոն ֆիլմի համար:

9 երիտասարդ ռեժիսորներ ստացան դիպլոմներ և ևս 9 հոգի` դիպլոմների հետ միասին դրամական պարգևներ:

Դիտվել է 1405 անգամ:
Print Friendly

Leave a Reply