Հայաստանի գլխավոր դատախազությունում կբացվի Սումգայիթյան արյունալի դեպքերի մասին էլեկտրոնային արխիվ

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | September 24, 2009 22:00

ՀՀ գլխավոր դատախազությունը ստեղծում է 1980-ականների վերջերին Ադրբեջանում` մասնավորապես Սումգայիթում բնակվող հայերի նկատմամբ իրականացված զանգվածային բռնությունների ՀԽՍՀ դատախազությունում քննված քրեական գործերի էլեկտրոնային արխիվ:

Արխիվի ստեղծման աշխատանքներն իրականացվում են «Այլատյացության կանխարգելման նախաձեռնություն» հկ-ի հետ համատեղ: Արխիվը 2-3 ամսից կունենա ամբողջական տեսք և կտեղադրվի համացանցում:

Գլխավոր դատախազության լրատվական կայքի հաղորդմամբ` ջարդերի, բռնությունների վերաբերյալ վկայությունները որոշվեց արխիվավորել և հասանելի դարձնել բոլորին`հաշվի առնելով պատմական իրադարձությունների նկատմամբ հասարակական հետաքրքրությունը, և որ այդ փաստերը կարող են օգտակար լինել պատմագիրների և քաղաքական գործիչների համար:

Հայաստանի դատախազության արխիվում նյութերն ամբողջությամբ չեն պահպանվել, քանի որ առանձին գործեր ուղարկվել են ինչպես Ադրբեջան, այնպես էլ Ռուսաստան:

Դիտվել է 1099 անգամ:
Print Friendly

Leave a Reply