Սիսիանում ատրճանակի սպառնալիքով փորձել են ոսկյա զարդերի խանութը թալանել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | March 15, 2011 14:28

Ոստիկանության Սիսիանի բաժնում մարտի 13-ին, ժամը 21.35-ին, ահազանգ էր ստացվել, որ Սիսիան քաղաքի Գայի փողոցում գտնվող խանութում կրակոցի ձայներ են լսվում:

Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ գողության համար նախկինում դատապարտված, 38-ամյա Աշոտ Մ.-ն՝ դիմակավոր և զինված  «ԱԿՄ»տիպի 7.62 մմ տրամաչափի ինքնաձիգով, ժամը 21.30-ի սահմաններում մուտք է գործել նշված խանութ և փորձել հափշտակել այնտեղ վաճառվող ոսկյա զարդերը, սակայն հանդիպելով տնօրենի և աշխատակցի դիմադրությանը` ինքնաձիգից անկանոն կրակոցներ է արձակել:

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ Աշոտ Մ.-ն վնասազերծվել և բերման է ենթարկվել:

Ոստիկանությունից հաղորդում են, որ ինքնաձիգն առգրավված է: Աշոտ Մ.-ն ձերբակալված է:

Հարուցվել է քրեական գործ` ավազակային հարձակման հատկանիշներով:

Կատարվում է նախաքննություն:

Դիտվել է 1465 անգամ:
Print Friendly

Leave a Reply