Հենրիխ Մխիթարյանի թիմը փայլուն խաղաց

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | December 9, 2010 12:45

Ֆուտբոլի Եվրոպայի Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի վերջին տուրում (H խումբ) Հայաստանի ազգային հավաքականի խաղացող Հենրիխ Մխիթարյանի թիմը` Դոնեցկի «Շախտյորը», սեփական հարկի տակ 2:0 հաշվով առավելության հասավ պորտուգալական «Բրագայի» նկատմամբ: Մխիթարյանը փոխարինման դուրս եկավ 75-րդ րոպեին: 79-րդ րոպեին հաշիվը բացեց Ռազվան Ռացը, իսկ 85-րդ րոպեին այն կրկնապատկեց Լուիս Ադրիանոն: Նույն խմբում ընդգրկված «Արսենալը» 3:1 հաշվով առավելության հասավ Բելգրադի «Պարտիզանի» նկատմամբ: «Շախտյորը» փայլուն մրցելույթ ունեցավ` 6 հանդիպումներից 5-ը գրանցելով իր օգտին: Ուկրաինայի չեմպիոնը խմբում գրավեց առաջին տեղը, ընդ որում, շրջանեցելով նաև Լոնդոնի «Արսենալին»: «Շախտյորը» առաջին անգամ այս ստուգատեսի փլեյ-օֆֆի ուղեգիր նվաճեց:

Դիտվել է 829 անգամ:
Print Friendly

Leave a Reply