Իվանիշվիլիի Հայաստան կատարած այցի քննադատությունը հակահայկական ուղղություն չունի

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | April 22, 2013 15:31

Այսօր «Ելակետ» մամուլի ակումբում Վրաստանի հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյանը կարծիք հայտնեց, թե Վրաստանի նախագահի հավանական թեկնածու առայժմ չկա: «Չեմ կարծում, որ Վրաստանի նախագահ Միխաիլ Սաակաշվիլին ժամանակից շուտ զիջի իր տեղը` չնայած որ ամբողջ Վրաստանով բողոքի ակցիաներ են իրականացվում: Կա մեկ փաստ, որ Սաակաշվիլին և նրա կուսակիցները կօգտագործեն բոլոր հնարավոր և անհնարին լծակները իշխանություն վերադառնալու համար և այս ժամանակահատվածը` մինչև հոկտեմբերին սպասվելիք նախագահական ընտրությունները, շատ հետաքրքիր և ծանր է լինելու», -ասաց Ջոնի Մելիքյանը:
Ինչ վերաբերում է Իվանիշվիլու հայաստանյան այցին, փորձագետը նշեց, որ դրա վերաբերյալ վրացական կողմի արձագանքը չեզոք էր: Շատ խոսվեց և քննադատվեց միայն Իվանիշվիլիի այն հայտարարությունը, թե Հայաստանի արտաքին հարաբերությունների մոդելը շատ հետաքրքրական է Վրաստանի համար: «Այս քննադատությունը ոչ մի հակահայկական ուղղություն չունի և բացատրվում է Վրաստանի ներքին քաղաքական գործընթացների առկա զարգացման համատեքստում», -մեկնաբանեց Ջոնի Մելիքյանը:

Դիտվել է 509 անգամ:
Print Friendly

Leave a Reply