Բռնաբարությունից հետո հնդիկ երեխան կրիտիկական վիճակում է
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | April 19, 2013 21:03Առևանգումից և բռնաբարությունից հետո հինգ տարեկան հնդիկ աղջկա առողջական վիճակը գնահատվում է կրիտիկական: Աղջիկը բակում խաղալիս է եղել, երբ նրան առևանգել են և 48 ժամ շարունակ պահել կողպված դռան ետևում:
Չորեքշաբթի երեխային տեղափոխել են ինտենսիվ բուժման բաժանմունք:
Աղջիկը վնասվածքներ էր ստացել նախքան հոսփիթալացվելը: Վնասվածքներ կային նրա շրթունքների, այտերի, կրծքավանդակի վրա: Վիզը պատված էր կապտուկներով:
Ելնելով վնասվածքներից, կարելի է եզրակացնել, որ առևանգիչը նպատակ է ունեցել խեղդամահ անել երեխային, ասել է բժիշկը:
Երեխայի լացը լսող անցորդները ահազանգել են ոստիկանությանը, որին էլ հաջողվել է փրկել աղջկան: