Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է ՀՀ ոստիկանության օրվա կապակցությամբ կազմակերպված հանդիսավոր միջոցառմանը

Պաշտոնական, Օրվա լուր | | April 16, 2013 21:48

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ոստիկանության օրվա կապակցությամբ մասնակցել է ՀՀ ոստիկանությունում անցկացված հանդիսավոր միջոցառմանը:
Երևան քաղաքի զարգացման, ՀՀ ոստիկանության և Երևանի քաղաքապետարանի միջև համագործակցության ամրապնդման գործում ունեցած ավանդի համար Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով պարգևատրվել է ՀՀ ոստիկանության պատվոգրով:
ՀՀ ոստիկանության 95-րդ տարեդարձի կապակցությամբ և հասարակական կարգի պաշտպանության ու հասարակական անվտանգության ապահովման գործում ունեցած մեծ ձեռքբերումների համար Երևանի քաղաքապետի որոշմամբ ՀՀ ոստիկանությունը պարգևատրել է “Երևանի զինանշան” հուշամեդալով:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Դիտվել է 1144 անգամ:
Print Friendly

Leave a Reply