3-ից 7 տարի ազատազրկում՝ լրագրողի հանդեպ բռնություն գործադրելու համար

ԻՐԱՎՈՒՆՔ, Օրվա լուր | | March 16, 2013 16:55

Հարց – Ի՞նչ է սպասվում լրագրողի մասնագիտական գործողությունները խոչընդոտողներին:

Պատասխան – Լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու համար նախատեսված է քրեական պատասխանատվություն: ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի համաձայն՝ լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը կամ նրան տեղեկություններ տարածելուն կամ տարածելուց հրաժարվելուն հարկադրելը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով:

Նույն արարքները, որոնք կատարել է պաշտոնատար անձն իր պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ պատժվում են տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկից յոթհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:

Սույն հոդվածի առաջին և երկրորդ մասերով նախատեսված արարքները, որոնք կատարվել են լրագրողի կամ նրա մերձավորի կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով պատժվում են ազատազրկմամբ` երեքից յոթ տարի ժամկետով:

Հեղինակ: 

«Փաստինֆո»

 

Դիտվել է 763 անգամ:
Print Friendly

Leave a Reply