2013-ի նորաձևության գլխավոր միտումները

ԱՆԿԱԽ ԿԻՆ, Նորաձևություն, Շաբաթվա լուր | | February 22, 2013 16:33

2013-ի գարուն-ամառ նորաձևությունը զարմացնում է իր բազմազանությամբ: Այն տարբերվում է ուղիղ գծերով, պարզ, էլեգանտ կտրվածքներով և վառ գույներով: Սեզոնի նորաձևությունը կրեատիվ է և անհատականություն է մտցնում կնոջ կյանքում:

Կարգախոսը հետևյալն է` ռոմանտիկ սեքսուալություն:

Գոտիներ

Շատ դիզայներներ առաջարկում են հիմնական շեշտը դնել իրանի վրա: Այդ իսկ պատճառով հարկավոր է նախընտրությունը տալ այնպիսի զգեստների, որոնք
Նորաձև են ամենատարբեր ձևի գոտիները, սակայն իրանն ընդգծելու համար ոճաբաններն առաջարկում են ընտրել լայն գոտիներ:ընդգծում են իրանը: Իսկ եթե զգեստն այդպիսին չէ, ապա իրանն ընդգծեք գոտիների միջոցով:

Թավշյա զգեստներ

Թավիշ, այն միշտ էլեգանտ է, ուստի զարմանալի չէ, որ նախկինում  թավշյա զգեստներ կրելու արտոնություն ունեին միայն թագավորական տան կանայք: Այսօր այն հասանելի է բոլորին:

Պոդիումներում թավշյա զգեստներն առաջին անգամ հայտնվեցին 1939 թվականին: Այդ ժամանակվանիզ սկսած հագուստի դիզայներներն այլևս երբեք չմոռացան դրա մասին: Ճիշտ է, եղել են նաև ժամանակներ, երբ թավշյա զգեստներն այնքան էլ նորաձև չէին, սակայն դա չի վերաբերում այս տարվա նորաձևությանը:

2013-ի իրենց հավաքածուներում թավշյա զգեստներ են ցուցադրել այնպիսի նշանավոր նորաձևության տներ, ինչպիսիք են Gucci-ն,, Dolce&Gabbana-ն, Nikole Miller-ը, Oscar de la Renta-ն, Akris и Jean Paul Gaultier-ը:

Կլատչեր

2013-ի նորաձևության հավաքածուներում կլատչ պայուսակներն ավելի ու ավելի մեծ տեղ են զբաղեցնում: Կլատչ փոքրիկ պայուսակը կարող է փոխարինել և՛ երեկոյան պայուսակներին, և՛ միաժամանակ դառնալ պրակտիկ, ամենօրյա պայուսակ:

Դիզայներները չեն խնայել իրենց երևակայությունը` ստեղծելու կլատչերի յուրօրինակ հավաքածուներ: Սակայն սեզոնի հիմնական միտումը կլատչերի չափն է. այն մի փոքր ավելի մեծ է: Սա արդեն բխում է հարմարավետության պահանջարկից, քանի որ կան շատ իրեր, որոնք կանայք անհրաժեշտաբար

միշտ իրենց մոտ պահում են: Այնուհանդերձ խորհուրդ չի տրվում կլատչը շատ իրերով լցնել, քանի որ տձևանում է և կորցնում գեղեցկությունը:

Եվս մեկ յուրահատկություն՝ կապված կլատչային նորաձևության հետ: Այն վերաբերում է  կրելուն: Եթե նախկինում կլատչը պարզապես դնում էին թևի տակ կամ բռնում դրան ամրացված շղթայից, վերջին հավաքածուներում կլատչերի վրա հայտնվել են հատուկ բռնակներ:

Ինչ վերաբերում է հումքին, ապա դիզայներներն առաջարկում են մորթե, կաշվե,  զամշե կամ հաստ մահուդե (դրապ) հումքից կլատչեր: Հայտնվել են նաև խիզախ մոդելներ, օրինակ, պլաստիկ նյութից: Հաշվի առնելով տարվա խորհրդանիշը` նորաձև են նաև օձի կաշվի և հյուսվածքի նմանվող կլատչերը:

Ամենացանկալի գույները կշարունակեն մնալ սպիտակը, սևը, շագանակագույնը և բեժը: Ամռանն առավել նորաձև կլինեն վառ գույնի կլատչերը` նարնջագույն, դեղին, կանաչ, վարդագույն, կապույտ, մանուշակագույն և ոսկեգույն:

2013-ի գարնանային նորաձևություն ոճային ու նորաձև կոշիկները

Ինչպես գիտենք, կոշիկը կնոջ այցեքարտն է: Հենց այն պետք է լինի ոճային` ընդգծելով կնոջ անհատականությունը: 2013-ի նորաձևության հիմնական գիծը ունիվերսալությունն է: Նորաձև են դասական սրաքիթ կամ կլորավուն կոշիկները, հին հունական սանդալները, տանկետկաները: Յուրօրինակ կրունկները կրկին ակտուալ են: Նորաձև են նաև բոտինկաները` երկարավուն կապիչներով, ինչպես նաև փայլփլուն կեդերը:

Կոշիկների նորաձևության հիմնական գծերից մեկն էլ այս տարի «բաց քիթն էե: Բայց դա չի նշանակում, որ պետք է ընտրեք միայն բաց քթով սանդալներ. միտումը վերաբերում է նաև բոտինկաներին, անգամ երկարաճիտ կոշիկներին:

Սեզոնի մյուս յուրահատկությունը դասականի և սպորտայինի համակցությունն է. օրինակ, դասական կոշիկ, բայց ոչ բարձրակրունկ կամ էլ բարձրակրունկ դասական կոշիկ` սպորտային դետալներով:

Տաբատներ

Լայն տաբատները կրկին նորաձև են. վերադառնում են 70-ականները: Այս մոդելները հատկապես գեղեցիկ են բարձրակրունկ կոշիկներով: Դիզայներներն առաջարկում են թե՛ կոնքերից և թե՛ գոտկատեղիս սկսվող մոդելներ:

Կիպ, նեղ տաբատները կմնան նորաձևության մեջ նաև այս տարի: Ընդ որում, շատ գեղեցիկ կդիտվեն մինչև ծնկները հասնող տարբերակները:    

Դասական, գծավոր տաբատները նույնպես նորաձև են: Կարելի է ասել, որ այս տարբերակը միշտ է ակտուալ: Նման տաբատներ կան այս տարվա նորաձևության գրեթե բոլոր հավաքածուներում: Բացի այդ, այս մոդելները սազում են բոլոր կանանց՝ անկախ կազմվածքից:

Նորաձև են նաև նեղ, կիպ, ծաղկավոր տաբատները: Եվս մեկ միտում. Այս տարի տաբատների չափը խիստ ծայրահեղական է` կամ կարճ (կապրիներ) կամ չափազանց երկար: Լայն, կիսաշրջազգեստ հիշեցնող տաբատները նույնպես նորաձև են:

Նորաձև են նաև թեթև, թափվող նուրբ կտորից կարված տաբատները, որոնք փոքր ինչ անփույթ ոճ են հաղորդում: Այս տաբատներն առավել խորհուրդ է տրվում կրել նիհար կանանց:

Ընդհանուր առմամբ սեզոնն առանձնանում է 14 գլխավոր միտումով: Դրանք են`

1.         60-ականների ոճ (կարճ կիսաշրջազգեստներ, «տրապեցիաե զգեստներ, ծաղկավոր կտորներ և այլն):

2.         Գծեր և շերտեր

3.         Վանդակներ

4.         Արևելյան նախշեր

5.         Սմոքինգ

6.         Ծալաբոլորք (оборки)

7.         Հավայան գունապնակ

8.         Սաֆարի

9.         Կիմանո

10.       Մետաղական հավելումներ

11.       Մանր դարսեր (պլիս)

12.       Փայլազարդեր

13.       Ծոպեր

14.       Պուտեր

Նորաձև գույներ 

2013-ի գարուն-ամառ հավաքածուների ամենատարածված 10 գույներն են`

1. Փիրուզագույն

2. Կանաչամոխրագույն
3. Աղցանային կանաչ
4. Երկնագույն

5. Մուգ կապույտ

6. Աֆրիկյան մանուշակագույն

7. Լիմոնագույն

8. Կաթնավարդագույն

9. Մարջանագույն (կորալ)

10. Կարմիր կակաչ

Դիտվել է 2213 անգամ:
Print Friendly

Leave a Reply