Վանաձորցին 30-ամյա տղամարդուն ծեծել է ու զրկել ազատությունից

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | March 23, 2011 13:28

Երեկ` ժամը 18.10-ին, անձին ազատությունից ապօրինի զրկելու կասկածանքով  ոստիկանության Վանաձորի բաժին բերման է ենթարկվել 35-ամյա Աշոտ Պ.-ն:

Պարզվել է, որ նա մարտի 13-ին, ժամը 12.00-ի սահմաններում, իրենից վերցված 70.000 դրամ պարտքը հետ ստանալու պատրվակով, 30-ամյա Արայիկ Մ.-ին տարել է իր տուն, 3 ժամ ապօրինի զրկել ազատությունից և ծեծի ենթարկել:

Ոստիկանությունից հաղորդում են, որ կատարվում է նախաքննություն:

Դիտվել է 1256 անգամ:
Print Friendly

Leave a Reply