Ի աջակցություն տավուշցիների՝ այս պահին քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհը՝ վանկարկելով «Նիկոլ դավաճան», «Նիկոլ թուրք»։
Տեղում մեծաթիվ ոստիկանական ուժեր են կենտրոնացված, ովքեր փորձում են բացել ավտոճանապարհը։ Ոստիկանությունը քաղաքացիներին ժամանակ տվեց՝ մայրուղին բացելու համար։ «Մեկ րոպեից մեր գործողությունն անում ենք, եթե ճանապարհը չբացեք»։
Հիշեցնենք, որ այսօր Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը գնացքով մեկնել է Գյումրի։