f

Անկախ

Իսկ Տավուշում տեղի ունեցող դեպքերից մեր՝ արցախահայերիս մոտ դեժավյու է.Մետաքսե Հակոբյան


Գորիս տեղափոխվելուց հետո, ինչ նպատակով են ռուս սահմանապահները վերադարձել Արցախ, Տավուշում ու առհասարակ Հայաստանում տեղի ունեցող գործընթացները որքանով են նման իրար։

168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը պատասխանելով այս հարցերին, նախ ասաց, թե  ռուս խաղաղապահների դուրս գալու, իսկ հետո նորից Արցախ վերադառնալու վերաբերյալ որևէ տեղեկություն չունի, քանի որ որևէ բան ճշտելու հնարավորություն այլևս չունեն։

«Ուղղակի այս ամենից կարելի է միայն անել հետևյալ ենթադրությունը, որ ռուսական կողմն ունի ծրագրեր, և ամեն դեպքում կա պայմանավորվածություն՝ մնալ Արցախում մինչև 2025 թվականի նոյեմբերը, ինչպես եղել էր եռակողմ հայտարարության մեջ։ Նաև ռուսական կողմի հայտարարություններում տեսնում ենք՝ քանի որ Հայաստանն Արցախը ճանաչել է Ադրբեջանի կազմում, այնտեղ հայեր չկան, և ինչ-որ առումով իմաստ չկա այնտեղ ռուս խաղաղապահների գտնվելու։

Ռուս խաղաղապահների մի մասն Արցախում է, թեպետ հնարավոր չէ թիվ ճշտել, կարելի է ենթադրել, որ ինչ-որ նպատակներ կան, գուցե նաև նպատակն Արցախի հայերի վերադարձն է, հասկանալի է, որ հիմա իրավիճակն այլ է, քան 2020 թվականին էր։ Բնական է, որ խաղաղապահի այնտեղ լինելը կամ օդում տված երաշխիքը չի կարող բավարար լինել արցախահայերի վերադարձի համար։ Սա է պատճառը, որ մենք արդեն եղել ենք ՀՀ երեք մարզերում՝ Սյունիքում, Կոտայքում և Շիրակում, հանդիպել արցախահայերի հետ, քննարկել, թե ինչ պայմաններով է այսօր արցախցին պատրաստ վերադառնալ իր բնօրրանը։

Մենք պետք է կարողանանք այնպես անել, որ բանակցային սեղանին վերադարձվի արցախցիների վերադառնալու իրավունքի հարցը։ Արցախահայերի հետ հանդիպմանը նրանք մեզ ասում են՝ վերադարձի համար պետք է լինեն անվտանգության հստակ երաշխիքներ հողի վրա և, բնականաբար, ոչ Ադրբեջանի դրոշի ներքո և ոչ համատեղ կեցությամբ։ Մնացածը պետք է արդեն որոշվի բանակցային սեղանի շուրջ, որպես ուղենիշ վերցնելու այս դրույթը։ Իհարկե, այդ հանդիպումների բովանդակությունը շատ մանրամասնել չեմ կարող հատկապես Տավուշում տեղի ունեցող գործընթացների ֆոնին, բայց արցախահայերն ունեն հստակ դիրքորոշում»,- շեշտեց Մ. Հակոբյանը։

Մեր զրուցակցի գնահատմամբ՝ ՀՀ անվտանգային համակարգի խաթարումը տեղի է ունեցել Արցախի հանձնումով, հետևաբար՝ պետք է նորից ամեն ինչ սկզբից սկսել ու փորձել ապահովել Արցախի վերադարձի հարցը։

Պատգամավորը զուգահեռներ անցկացրեց  Տավուշում ու Հայաստանում տեղի ունեցող գործընթացների միջև, ապա եզրակացրեց՝ Նիկոլ Փաշինյանի համար հայրենիք հասկացություն գոյություն չունի, հարցերի կարգավորումները նա տեսնում է միայն ճանապարհների, տների փոփոխությամբ։

«Նա Տավուշում մարդկանց փորձում էր համոզել, թե որևէ խնդիր չկա, գուցե մի քանի տուն կարող են ընդամենը կորցնել, այդ տների հարցերն էլ կլուծի։

Երբ Արցախից հետո մենք առաջին անգամ եղանք Սյունիքում, առաջին բանը, որ արձանագրեցի, նմանությունն էր 2020 թվականից հետո Արցախի վիճակին։ Իսկ Տավուշում տեղի ունեցող դեպքերից մեր՝ արցախահայերիս մոտ դեժավյու է, որովհետև ամեն ինչ նման է Արցախին, երբ կարևոր նշանակության բարձունքներն ու դիրքերն ուղղակի բանավոր պայմանավորվածության արդյունքում հանձնվում էին թշնամուն։ Գյուղերի, տարածքների հանձնումը մեծացնում է հավանականությունը շրջափակման մեջ ընկելու, ինչպես եղավ Արցախի դեպքում. հանձնելով՝ Հայաստանի  անվտանգային համակարգը խաթարում են։

Տա Աստված, Հայաստանը կամ ՀՀ որոշ շրջաններ չհայտնվեն այն իրավիճակում, որում հայտնվեց Արցախը, քանի որ դա անդառնալի է լինելու, այն էլ՝ նման իշխանությունների պարագայում»,- եզրափակեց Մետաքսե Հակոբյանը։
 

Մետաքսե Հակոբյան Տավուշի մարզ Արցախ արցախցի բռնի տեղահանվածներ Հայաստան

Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Աշտարակ քաղաքի Պռոշյան փողոցի տներից մեկի բակում՝ մոտ 3 մետր փոսի մեջ քաղաքացու դի է հայտնաբերվել
«Հրապարակ». Համայնքային ոստիկանություն կստեղծեն
«Ժողովուրդ». Հանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դատավորներ են եղել․ Ինչպես է ԲԴԽ անդամ դարձել Արմեն Դանիելյանը
«Փաստ». Բիզնես «շղթա»՝ վիզաների ստացման գործընթացում
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ
«Փաստ». Ովքեր ում դեմ են դուրս եկել
Երևանում մեքենաներ են մնացել անձրևաջրերի տակ,լուսանկար
«Հրապարակ». Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից
«Փաստ». Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը
Խոշոր ավտովթար՝ Իսակովի պողոտայում․ կան զոհ ու վիրավորներ․ Shamshyan.com
Ինչու Էրդողանի Սպիտակ տուն այցը հիմա տեղի չի ունենա. անդրադարձ
Ոչ մի իտալացի զինվոր չի զոհվի հանուն Մակրոնի. Իտալիայի փոխվարչապետ
Ուկրաինայի գոյությունը կախված է մեզնից․ եթե ​​զենքի մատակարարումը դադարեցնենք, ապա պատերազմը 2 շաբաթից կավարտվի, և Ուկրաինան կպարտվի․ Բորել
Իսրայելը ՀԱՄԱՍ-ին վերջնագիր է ներկայացրել՝ գործարք մեկ շաբաթվա ընթացքում կամ գործողություն Ռաֆահում
Թուրքիան չի ձգտում թշնամանալ կամ պատերազմել տարածաշրջանի որևէ երկրի հետ. Էրդողան
Ամերիկացիների 1/3-րդի տվյալները կարող էին գողացվել ԱՄՆ առողջապահական համակարգի խոշորագույն կիբերհարձակման արդյունքում
Առաջին արտասահմանյան այցը երդմնակալությունից հետո. հայտնի են դարձել Պուտինի՝ Չինաստան այցի ժամկետները
Ռուսաստանը մտադիր է ընդլայնել իր հարձակողական գործողությունները. Զելենսկի
Դոնեցկում ուկրաինացիների համար բարդ իրավիճակ է. փորձագետ
Ամերիկյան համալսարանի մոտ կրակոց է հնչել․ կա վիրավոր․ Shamshyan.com
Լուլուն և Արփի Դավոյանը ԱԺ-ում նստած տակնուվրա են անում օնլայն խանութները. 168.am
Սիսիան համայնքում նռնակի պայթյունի հետևանքով մարմնական վնասվածքներ է ստացել նույն համայնքի անչափահաս բնակիչը
ՆԳՆ-ն պնդում է՝ Կիրանցում հատուկ ռեժիմ չկա, բայց չի պարզաբանվում՝ ինչ հիմքով է սահմանափակվում կոնկրետ անձանց ազատ տեղաշարժի իրավունքը.
Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Ավելին
Ավելին