f

Անկախ

ԱՄՆ-ը չինական բանկերի դեմ պատժամիջոցներ է մշակում՝ ՌԴ-ի հետ համագործակցելու համար․ WSJ


ԱՄՆ-ը պատժամիջոցներ է մշակում, որոնք կարող են չինական որոշ բանկերին անջատել համաշխարհային ֆինանսական համակարգից։ Այս մասին գրում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով աղբյուրներին, փոխանցում է Meduza-ն։

Այսպիսով, Վաշինգտոնը հույս ունի դադարեցնել Պեկինի աջակցությունը ռուսական ռազմական արդյունաբերությանը։ Ամերիկացի պաշտոնյաների կարծիքով՝ Պեկինի օգնությունը թույլ է տվել Մոսկվային վերականգնել իր ռազմարդյունաբերական ներուժը, քանի որ Չինաստանը դարձել է ՌԴ էլեկտրոնային սխեմաների, ինքնաթիռների մասերի, մեքենաների և հաստոցների հիմնական մատակարարը:

Բանկերն էլ ծառայում են որպես հիմնական միջնորդ դեպի Ռուսաստան առևտրային արտահանման, վճարումների մշակման և հաճախորդ ընկերություններին առևտրային վարկերի տրամադրման գործում։ Ամերիկացի պաշտոնյաները հույս ունեն, որ դոլարի հասանելիությունը կորցնելու սպառնալիքն ու Եվրոպայի հետ առևտրային կապերի վատթարացման վտանգը Պեկինին կստիպեն «փոխել ուղղությունը»։

Միաժամանակ, լրատվամիջոցի զրուցակիցները պարզաբանել են, որ բանկերի դեմ պատժամիջոցներին սահմանումն էսկալացիայի տարբերակ է, այն դեպքում, եթե դիվանագիտական մեթոդները չկարողանան Պեկինին համոզել սահմանափակել Ռուսաստան արտահանումը։ Վերջին շաբաթներին Վաշինգտոնը մեծացրել է ճնշումը Պեկինի վրա մասնավոր հանդիպումների և հեռախոսազանգերի ժամանակ՝ զգուշացնելով, որ ԱՄՆ-ը պատրաստ է գործողություններ ձեռնարկել չինական բանկերի դեմ։

Ըստ The Wall Street Journal-ի զրուցակիցների՝ Վաշինգտոնը հույս ունի, որ դիվանագիտական ​​ճնշումը թույլ կտա խուսափել պատժամիջոցների սահմանումից, որոնք «կարող են խաթարել փխրուն զինադադարը» Միացյալ Նահանգների և Չինաստանի միջև։

Նշվում է, որ ԱՄՆ պետքարտողար Էնթոնի Բլինքենն ապրիլի 24-26-ը Չինաստան է այցելելու։
 

Աշխարհում ԱՄՆ Չինաստան պատժամիջոցներ

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին