Միացյալ Նահանգները Ուկրաինայի համար 1 միլիարդ դոլարի ռազմական օգնության փաթեթ է պատրաստում, որն ուկրաինա-իսրայելական՝ դեռևս չստորագրված օրինագծով առաջին հատկացումն է լինելու։
Ըստ Reuters-ի՝ օգնության փաթեթը ներառում է ավտոմեքենաներ, Stinger զենիթահրթիռային համակարգեր, բարձր շարժունակ հրետանային հրթիռային համակարգերի լրացուցիչ ռազմամթերք, 155 մմ հրետանային ռազմամթերք, TOW և Javelin հակատանկային ռազմամթերք և այլ զինատեսակներ, որոնք կարող են օգտագործվել անմիջապես մարտադաշտում:
Սենատում երեքշաբթի պետք է քվեարկություն անցկացվի ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի ընդունած չորս օրինագծերի վերաբերյալ։
Մի փաթեթն Ուկրաինայի համար է, երկրորդը՝ 26 միլիարդ դոլարի՝ Իսրայելի համար, երրորդը՝ 8,12 միլիարդ դոլարինը՝ հնդխաղաղօվկիանոսյան տարածաշրջանում «կոմունիստական Չինաստանին հակազդելու համար», իսկ չորրորդը ներառում է TikTok սոցիալական մեդիայի հավելվածի արգելքը։