Տավուշի 5 գյուղերի բնակիչներ, ավելի քան 300 հոգի մինչև առավոտյան ժամը 5-ը փակ են պահել դեպի Վրաստան տանող միջպետական ճանապարհը։ Ցուցարարների միացել է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազան Գալստանյանը, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։ Ցուցարարներին են մոտեցել նաև Տավուշի մարզպետը, ոստիկանապետը։ Չնայած մեքենաների կուտակումներին՝ ոստիկանության աշխատակիցները չեն միջամտել և չեն փորձել ցրել ակցիայի մասնակիցդներին, ովքեր պահանջում էին հանդիպում Նիկոլ Փաշինյանի հետ։
Առավոտյան ցուցարարները բացել են ճանապարհը՝ պայմանով որ չեն դադարեցնելու իշխանության վրա ճնշումները։