«Մեծ յոթնյակի» երկրները միջազգային հանրության առջև ծառացած կարևոր մարտահրավերների առջև երբևէ այսքան միասնական չեն եղել: Դրա մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հանդիպման շրջանակում անցկացված մամուլի ասուլիսում: Մարտահրավերների թվում նա մատնանշել է Ուկրաինայում հակամարտությունը և Մերձավոր Արևելքում սրումը։
«Մեծ յոթնյակի» (G7) երկրների արտգործնախարարները ապրիլի 17-19-ը հավաքվել էին իտալական Կապրի կղզում՝ քննարկելու միջազգային օրակարգի հրատապ հարցեր, մասնավորապես, Ուկրաինայի հակամարտությունը, Իսրայելի վրա Իրանի հարձակումից հետո ստեղծված ճգնաժամը և Գազայի հատվածի և Կարմիր ծովի շուրջ ստեղծված իրավիճակը: