f

Անկախ

45 000 դոլարով Volkswagen ID 6` Արարատի քաղաքապետին. մատակարարը Հովիկ Աղազարյանի որդին է


Արարատի քաղաքապետարանը 45 000 դոլարով ծառայողական մեքենա է ձեռք բերել համայնքապետ Ասլան Ավետիսյանի համար։ Այս մասին գրում է Civilnet.am-ն ու մանրամասնում՝ ընդ որում, մեքենայի գնման տեխնիկական բնութագիրը գրվել է այնպես, որ անպայման ձեռք բերվի էլեկտրական Volkswagen ID 6 Crozz ամենագնաց։ Մեքենան Արարատի քաղաքապետարանին է մատակարարելու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի որդուն պատկանող նորաստեղծ ընկերությունը, որի հետ պայմանագիրը ստորագրվել է ապրիլի 15-ին։

Աղբյուրը գրում է.

«Մարտի 11-ին Արարատի քաղաքապետարանը հայտարարություն էր հրապարակել էլեկտրոնային աճուրդի մասին։ Աճուրդով պետք է ձեռք բերվեր ծառայողական մարդատար մեքենա։ Արարատի քաղաքապետարանը մեքենայի տեխնիկական բնութագրերում ներկայացրել է, որ պետք է մատակարարվի Volkswagen ID 6 Crozz կամ համարժեք մեքենա։

Հակառակ սրան՝ «Գնումների մասին» օրենքի 13-րդ հոդվածի 5-րդ կետը սահմանում է, որ «գնման առարկային հատկանիշները չպետք է պահանջ կամ հղում պարունակեն որևէ առևտրային նշանի, ֆիրմային անվանման, արտոնագրի, էսքիզի կամ մոդելի, ծագման երկրի, արտադրողի կամ կոնկրետ աղբյուրի, բացառությամբ այն դեպքերի, երբ անհնար է գնման առարկայի բնութագրումն առանց դրանց»։ Տվյալ դեպքում համայնքապետարանը հնարավորություն ուներ տեխնիկական բնութագրում ներառել պահանջվող տվյալներ, օրինակ՝ մեքենայի տարեթվի, փոխանցման տուփի, շարժիչի ծավալի և այլ հատկանիշների մասով՝ առանց ներկայացնելու նախընտրելի մակնիշը։ Մինչդեռ տեխնիկական բնութագրում նշվել է ֆիրմային անվանում, մակնիշ և այլն։

Տեխնիկական բնութագրում նշվել է նաև, որ ավտոմեքենան շուկա դուրս եկած պետք է լինի 2022-ից սկսած, ունենա 3 տարվա երաշխիք, նախընտրելի գույնը պետք է լինի մուգ կապույտ մետալիկ, սրահինը՝ մուգ ալկանտարա։

«Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոն» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Արմենուհի Բուռնազյանի խոսքով՝ տեխնիկական բնութագրի մեջ մակնիշին հղում տալը վիճելի է. «Գնումների մասին օրենքը սահմանում է՝ այնպիսի պայմաններ պետք է նշել, որ հնարավորինս շատ մասնակիցներ կարողանան մասնակցել։ Օրենքը սահմանում է՝ ուղիղ անվան, մակնիշի հղում չկատարվի, իսկ երբ բնութագրիչները սահմանափակ են տրվում, այդ դեպքում սահմանափակվում է պոտենցիալ մասնակիցների մուտքը գործընթացին ու մատչելիության սկզբունքն է տուժում։ Սա սահմանափակող կարգավորում է եղել»,- ասում է գնումների փորձագետը։

Արմենուհի Բուռնազյանը գնման գործընթացում խնդրահարույց է համարում նաև այն, որ մեքենայի ձեռքբերումն իրականացվել է էլեկտրոնային աճուրդի ընթացակարգով և ոչ բաց մրցույթով։ Ըստ փորձագետի՝ այս երկու ընթացակարգերի էական տարբերություններից մեկն այն է, որ բաց մրցույթի դեպքում ավելի երկար ժամանակ է տրվում մանակիցներին առաջարկներ ներկայացնելու համար, իսկ էլեկտրոնային աճուրդի դեպքում ժամկետները սահմանափակ են։ «Կարող է կասկած առաջանալ, թե այդ փոքր կառույցին որքանով է անհրաժեշտ այդ ֆունկցիոնալության մեքենան։ Անկեղծ ասած, ես չեմ հասկանում ամենագնաց մեքենա ձեռք բերելու իմաստը այս դեպքում»,- նշեց փորձագետը։ Նրա դիտարկմամբ՝ թեպետ որոշակի մրցակցություն ապահովվել է գնման գործընթացում, բայց մեքենայի մակնիշին հղում կատարելը ունեցել է սահմանափակող գործոն։

Արարատի քաղաքապետարանը գնման համար նախատեսել էր առավելագույնը 18 միլիոն դրամ, որից 1,5 միլիոնը՝ ավելացված արժեքի հարկ։

Մարտի 25-ին գումարվել է էլեկտրոնային աճուրդի գնահատող հանձնաժողովի նիստ։

Ավտոմեքենան մատակարարելու հայտ էին ներկայացրել 5 ընկերություններ՝ LA Import LLC, «Յուքար» ՍՊԸ, «Անդրա» ՍՊԸ, «Ջերմուկ գրուպ» ՓԲԸ և «Շին կորտ» ՍՊԸ։ Ցանկում նվազագույն գին առաջարկել է «Շին կորտ»-ը՝ 16 560 000 դրամ։ Նրանից ընդամենը 180 000 դրամ ավել է առաջարկել «Ջերմուկ գրուպ»-ը, ուստի նախապատվությունը տրվել է «Շին կորտ»-ին։ Ապրիլի 15-ին Արարատի քաղաքապետարանը պայմանագիր է կնքել «Շին կորտ»-ի հետ, Volkswagen ID 6 Crozz-ի մատակարարման արժեքը կազմել է 18 միլիոն դրամ։

Մրցույթում հաղթած «Շին կորտ»-ի հիմնադիրն ու բաժնետերը «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Հովիկ Աղազարյանի որդին է՝ Վահե Աղազարյանը։ Աղազարյանները ծնունդով Արարատի մարզի Սուրենավան գյուղից են։ «Շին կորտ»-ը բացի Volkswagen ID 6 Crozz-ը, այս տարվա ընթացքում հասցրել է նաև մոտ 845 000 դրամի չափով A4 ֆորմատի թուղթ մատակարարել Երևանի ֆիզիկայի ինստիտուտին։ Ուսումնասիրելով Վահե Աղազարյանի սոցցանցային ակտիվությունը՝ կարելի է տեսնել, որ վերջինս զբաղվում է ավտոմեքենաների և պահեստամասերի վաճառքով»։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։

պետական գնումներ Արարատի մարզ Հայաստան Վահե Աղազարյան

Եվրահանձնաժողովի նախագահը հնարավոր է համարում Եվրամիությունում TikTok-ի արգելումը
Ռուսաստանն այսօր ավելի արագ է զենք արտադրում, քան երբեւէ, շնորհիվ Չինաստանի. Բլինքեն
Չինաստանի ԱԳՆ-ն չափազանցված է համարում Չինաստանի զարգացման վերաբերյալ` ԱՄՆ-ի մտահոգությունները
Գործարքի կնքմամբ, թե առանց դրա՝ մենք կմտնենք Ռաֆահ. Նեթանյահու
Ռաֆահի վրա հшրձակումը անընդունելի էսկալացիա կլինի․ Գուտերեշ
Չարլզ III-ը քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
Սիբիրում այրվել է ավելի քան 40 հազար հեկտար անտառ
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը կայցելի Իրան
ՆԱՏՕ-ն ամբողջ կոալիցիայով հանդերձ պատրաստվում է պատերազմի. WSJ
Ուկրաինային օգնություն տրամադրելու մեխանիզմների վերանայման անհրաժեշտություն կա. ՆԱՏՕ
Ադրբեջանական հասարակության ճնշող մեծամասնության համար «Արևմտյան Ադրբեջանը» դարձել է նոր ազգային նպատակ․ Գեղամյան
Ժիրայր Սեֆիլյանն ու Գարեգին Չուգասզյանը բերման են ենթարկվել
Բռնությունը պետք է դատապարտելի լինի ոչ միայն յուրայինների նկատմամբ գործադրվելու դեպքում․ ՀԺՄ-ն՝ այսօրվա միջադեպի մասին
Գարեգին Բ-ն և Արամ Ա-ն հեռախոսազրույց են ունեցել․ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսն իր աջակցությունն է հայտնել Մայր Աթոռին
Բագրատ Սրբազանը՝ իշխանական լրատվամիջոցների թիրախում․ Civilnet.am
Ոստիկանները բերման են ենթարկում Աբովյան փողոցը փակած ցուցարարներին՝ այդ թվում կանանց
Արշակունյաց պողոտայում երթևեկությունը կաթվածահար է․ քաղաքացիները փակել են ճանապարհը
Արթիկի թեմի առաջնորդը Կիրանցում է
Բագրատ Սրբազանին զրպարտելու և վիրավորելու համար Դավիթ Լևոնյանի դեմ հայց կներկայացվի դատարան․ «Տավուշը հանուն հայրենիքի»
Րաֆֆի Հովհաննիսյանն այցելել է Կիրանց՝ իր աջակցությունը հայտնելու բնակիչների պայքարին
ԲԴԽ անդամ, ՎՃռաբեկ դատարանի դատավոր Նաիրա Հովսեփյանը հրաժարականի երկու դիմում է գրել
ԵԽԽՎ գերմանացի պատգամավոր Ֆրանկ Շվաբեին Բաքվում «քաղաքական ահաբեկիչ» են անվանել
Պահանջում ենք, որ Ֆրանսիան չմիջամտի Ադրբեջանի ներքին գործերին. Ադրբեջանի ԱԳՆ
«Արարատ» ԲԿ-ում կեսարյան հատման ժամանակ ծննդկանի պտուղը մահացած է ծնվել․ Shamshyan.com
12-րդ օրն է՝ Կիրանց-Ոսկեպար ճանապարհը փակ է. դասադուլը շարունակվում է
Ավելին
Ավելին