ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 16-ին, կազմել է 395.24 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.52 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 419.98 դրամ (նվազել է 1.78 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 491.92 դրամ (նվազել է 2.46 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.20 դրամ (նվազել է 0.03 դրամով):
Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 392-395 դրամով, վաճառվում է 398-401 դրամով:
Եվրոն բանկերում գնվում է 412-419 դրամով, վաճառվում է 426-430 դրամով:
Ռուբլին բանկերում գնվում է 3.93-4.19 դրամով, վաճառվում է 4.26-4.45 դրամով:
Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է.
դոլարը գնվում է 393 դրամով, վաճառվում՝ 397 դրամով:
Եվրոն գնվում է 420 դրամով, վաճառվում է 425-426 դրամով:
Ռուբլին գնվում է 4.13 դրամով, վաճառվում է 4.23 դրամով: