f

Անկախ

Հունաստանում վառվեց 33-րդ ամառային օլիմպիական խաղերի կրակը


Հունաստանում վառվեց Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի կրակը:

Կրակն արևի շողերից վառեցին տաճարի քրմուհիների դերը կատարող դերասանները` հունական Օլիմպիա ավանում` Հերայի տաճարի մոտակայքում: Հանդիսավոր արարողությանը ներկա էին հարյուրավոր երկրպագուներ:

Փարիզի Օլիմպիական խաղերի առաջին ջահակիրը հույն Օլիմպիական խաղերի չեմպիոն Ստեֆանոս Դուսկոսն է:

Մինչև Ֆրանսիա հասնելը ջահը կշրջի ամբողջ Հունաստանով և միայն 10 օր անց կհասնի հյուրընկալող երկիր:

Կրակի վառման արարողությանը նախորդած ելույթների ընթացքում Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը հույս հայտնեց, որ աշխարհի համար այս դժվարին շրջանում Օլիմպիական խաղերը կլինեն բոլորին միավորող օղակը:

Հայաստանը 33-րդ ամառային Օլիմպիական խաղերին դեռևս ունի 7 մասնակից` հրաձիգ Էլմիրա Կարապետյանը, ըմբիշներ Արթուր Ալեքսանյանը, Մալխաս Ամոյանը, Սլավիկ Գալստյանը, Վազգեն Թևանյանը, Արսեն Հարությունյանը, մարմնամարզիկ Արթուր Դավթյանը:

Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերը կկայանան 2024 թվականի հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը: 

Սպորտ Օլիմպիական խաղեր Փարիզ-2024 Հայաստան

Եթե այս իշխանությունից հիմա էլ չազատվենք, նույնը լինելու է յուրաքանչյուրիս տան ու արժանապատվության հետ. Չալաբյան
«Հրապարակ». Սպասում են Օսկանյանի հետ հանդիպմանը
«Սրանք ազգի դավաճան են». Կիրանցի բնակիչը` ոստիկաններին
Բագրատ Սրբազանն այս պահին ոստիկանության Իջեւանի բաժանմունքի մոտ է
Բերման ենթարկվածներին հերթով ազատ են արձակում. Մարդիկ դաժան ծեծի են ենթարկվել. վնասվածքներ ունեն. ԱԺ պատգմավոր
Կիրանցում Լենա տատի ինքնազգացողությունը կտրուկ վատացավ
Լևոն Քոչարյանի օգնականը կալանավորվել է․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Մեր տները լաց բերեցիք, չեք մարսելու. կիրանցի
«Հրապարակ». Արեւմուտքի հերթական պահանջը՝ ԱԱԾ-ի վերաբերյալ
«Հրապարակ». Բագրատ Սրբազանը չի կարող հավակնել վարչապետի պաշտոնին
Կիրանցից բերման է ենթարկվել 31 քաղաքացի. Փակվել են գյուղ տանող ճանապարհները՝ ականզերծման աշխատանքների համար
Կիրանցում բերման ենթարկվածների շրջանում կան անչափահասներ
«Փաստ». Ուշագրավ շարժեր խոշոր հարկատուների ցանկում
Կիրանցում ոստիկանները իրականացնում են «Օղակ» օպերացիա. Փակել ն գյուղի մուտքերը. Գառնիկ Դանիելյան
Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ»
Վթարի պատճառով 36 ժամ ջուր չի լինելու Լոռու մարզում
Բիրտ ուժ կիրառելով Իջևանի ոստիկանության բաժին բերման են ենթարկել ճանապարհը փակած կիրանցեցի տղամարդկանց․ Գառնիկ Դանիելյան
Ոստիկանական զորքը Կիրանցում բացել է ճանապարհը ակնազերծողների համար
Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ»
ԱԺ նիստերը «երկարուձիգ» են լինելու. հնարավոր է դրանք մյուս շաբաթ եւս շարունակվեն. «Ժողովուրդ»
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
ՈՒՂԻՂ. Գերլարված իրավիճակ Կիրանցում. բնակիչների հետևից ոստիկանական զորք է եկել
Իրանը թույլատրել է ՄԱԳԱՏԷ-ի 130 տեսուչի աշխատել երկրում
Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Ուկրաինան հայտնել է ռազմադաշտում F-16 կործանիչների կիրառման մոտավոր ժամկետի մասին
Ավելին
Ավելին