Ովքե՞ր կարող են անվճար բուժվել և ովքե՞ր պետք է համավճար մուծեն

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Օրվա լուր | | March 3, 2011 11:29

2011 թվականի փետրվարի 1-ից հանրապետությունում ներդրվել է պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների փոխհատուցման համավճարային համակարգը, որը տարածվում է միայն անհետաձգելի և գինեկոլոգիական բժշկական օգնության ծրագրերի վրա։

Ի դեպ, համավճարից ազատվում են ՀՀ կառավարության 4 մարտի 2004 թվականի N 318-Ն որոշման Հավելված 1 -ով սահմանված ցանկում ընդգրկված անձինք:

Նշենք նաև, որ համավճարը չի տարածվում վերակենդանացման միջոցառումներ և ինտենսիվ թերապիա պահանջող  հիվանդությունների և վիճակների դեպքում:

Ստորև ներկայացվում է այն հիվանդությունների և վիճակների ցանկը, որոնց բուժման ժամանակ 2011 թվականի փետրվարի 1-ից կիրառվում է առողջապահական պետական նպատակային ծրագրերի շրջանակներում ՀՀ պետական բյուջեի հաշվին արտոնյալ պայմաններով բժշկական ծառայությունների փոխհատուցման նոր կարգը՝ ՀՀ կառավարության 2004թ. մարտի 4–ի թիվ 318-Ն որոշմամբ սահմանված դրույթների համաձայն։

Հաստատված է

ՀՀ առողջապահության նախարարի

11.  փետրվարի  2011թ. N  161 – Ա   հրամանով

ՉԱՓՈՐՈՇԻՉ

ՊԵՏՈՒԹՅԱՆ  ԿՈՂՄԻՑ  ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ  ԱՆՎՃԱՐ ԱՆՀԵՏԱՁԳԵԼԻ ՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ  ԲԺՇԿԱԿԱՆ  ՕԳՆՈՒԹՅՈՒՆ  ՊԱՀԱՆՋՈՂ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՎԻՃԱԿՆԵՐԻ

Սույն չափորոշչում ընդգրկված են այն հիվանդությունները և վիճակները, որոնց ժամանակ բնակչության բոլոր խավերի համար բուժօգնությունը և սպասարկումը իրականացվում է անվճար (I) և  համավճարի սկզբունքով (II):

Ց Ա Ն Կ

Անհետաձգելի բժշկական օգնություն պահանջող հիվանդությունների և վիճակների

/18 տարեկան և  բարձր տարիքի անձանց համար/

  1. Վերակենդանացման միջոցառումներ և ինտենսիվ թերապիա պահանջող  հիվանդություններ և վիճակներ
  1. Շոկային վիճակներ, 2-րդ և ավելի աստիճանի
  1. Կոմատոզ վիճակներ
  2. Դիաբետիկ կոմա /հիպոգլիկեմիկ/
  3. Սուր շնչական անբավարարություն 2-րդ աստիճանի և բարձր
  4. Սրտի փորոքների ֆիբրիլյացիա և թրթռոց /տախիսիստոլիկ ձև/, սրտի կանգ
  5. Էկզոգեն թունավորումներ (ալկոհոլային` մինչև 2 օրվա գնով, կենդանիների խայթոցից, դեղորայքային և քիմիական նյութերով թունավորումներ
  6. Էպիլեպտիկ ստատուս, գիտակցության կորուստով
  7. Ծանր աստիճանի պրեէկլամպսիա և էկլամպսիա
  8. Տարբեր տեսակի էմբոլաիաներ, HELLP սինդրոմ
  9. Սրտամկանի սուր ինֆարկտ
  10. Ինսուլտ /հեմոռագիկ, իշեմիկ/
  11. Պոլիտրավմա /խոշոր ոսկրերի և/կամ ներքին օրգանների համակցված վնասվածքներ/:

II. Անհետաձգելի  բժշկական օգնություն պահանջող

վիճակներ և հիվանդություններ

  1. Շիճուկային հիվանդություն
    1. Սուր թրոմբոզներ և թրոմբոէմբոլիաներ (բացառությամբ թութքի) /միայն վիրահատական միջամտությամբ ավարտված դեպքերը/
    2. Գիյեն-Բարեի սուր պոլինեյրոպաթիա` պարալիչի զարգացումով
    3. Ինսուլտ /հեմոռագիկ, իշեմիկ/
    4. Սրտամկանի սուր ինֆարկտ
    5. Սուր երիկամային անբավարարություն
    6. Գլաուկոմայի սուր նոպա (ներակնային ճնշումը 40 մմ սնդ. սյուն և ավելի)
    7. Ցանցաթաղանթի կենտրոնական անոթների սուր անանցանելիություն
    8. Տեսողական օրգանի վնասվածքներ, ակնախնձորակի ամբողջականության խախտում

10.  Պնևմոթորաքս / սպոնտան և վնասվածքային/

11.  Սեպսիս /արյան ցանքսով հաստատված/

12.  Տարածուն պերիտոնիտ,

13.  Խոռոչավոր օրգանների թափածակում

14.  Սուր որովայն (օղակված  ճողվածք, տարածուն պերիտոնիտ /միայն ՀՀ մարզերի բուժհաստատություններում/)

15.  Արտաքին և ներքին (երակային և զարկերակային) պրոֆուզ արյունահոսություն-ներ, /բացառությամբ քթային արյունահոսությունների և թութքի/, տարածուն հեմատոմաներ,  ներանոթային տարածուն մակարդման / ДВС / համախտանիշ

16.  Ոսկրերի կոտրվածքներ /փակ և  բաց/՝ բեկորների տեղաշարժով  (ողնաշարի ոսկրեր, կոնքի ոսկրեր, բազկոսկր, ճաճանչոսկր, ազդրոսկր, մեծ ոլոք, կրծոսկր,վեգոսկր, ծնկոսկր, ծղիկոսկր, թիակոսկր)

17.  Գանգուղեղային (գլխուղեղի սալջարդ) և ողնուղեղի վնասվածքներ

18.  Թափանցող վնասվածքներ՝ կրծքավանդակի, որովայնի, կոնքի օրգանների, գլխուղեղի, ողնուղեղի վնասվածքներով

19.  Պոլիտրավմա /խոշոր ոսկրերի և/կամ ներքին օրգանների համակցված վնասվածքներ/

20.  Մարմնի արտաքին ծածկույթի այրվածքներ՝ 1-ին աստիճանի՝ մարմնի 50 տոկոսից ավել մակերեսով, 2-րդ աստիճանի՝ մարմնի 10 տոկոսից ավելի մակերեսով, 3-րդ, 4- րդ աստիճանների այրվածքներ՝ մարմնի 1 տոկոս և ավելի մակերեսով

21.  Սուր հեմոլիտիկ կրիզներ, սակավարյունու-թյուն (Hb-60 գ/լ և պակաս կամ էրիթրոցիտների քանակը=1.7x 1012/լ  և պակաս)

22.  Անոթային անևրիզմաների պատռվածքներ և շերտազատումներ

23.  Ձվարանի  ապոպլեքսիա

24.  Արտարգանդային հղիություն

25.  Բշտիկային զանգված, խորիոնէպիթելիոմա

26.  Արգանդային արյունահոսություններ տարբեր  էթիոլոգիաների  (արգանդի միոմա,  պոլիպ, պոլիպոզ,  արտաքին սեռական օրգանների և հեշտոցի պատերի վնասվածքներ)

27.  Միոմատոզ հանգույցի, ձվարանի  ուռուցքների, ուռուցքանման և  թարախային գոյացությունների տոտիկի ոլորում, պատյանի  պատռում, հանգույցի նեկրոզ,  ծնվող  ենթալորձային  միոմատոզ  հանգույց

28.  Մանկաբարձական սեպսիս

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2004 թվականի
մարտի 4-ի N 318-Ն որոշման

Ց Ա Ն Կ

ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ՍՏԱՆԱԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱՊԵՍ ԱՆԱՊԱՀՈՎ ՈՒ ԱՌԱՆՁԻՆ (ՀԱՏՈՒԿ) ԽՄԲԵՐԻ

(բացառությամբ այն բժշկական օգնության ու սպասարկման տեսակների և բժշկական ծառայությունների, որոնց ցանկը հաստատում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարը` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի հետ)

  1. Աղքատության (ընտանեկան) նպաստի համակարգում ընդգրկված 36.00 և ավելի բարձր անապահովության միավոր ունեցող նպաստառուներ
  2. 1-ին խմբի հաշմանդամներ
  3. 2-րդ խմբի հաշմանդամներ
  4. 3-րդ խմբի հաշմանդամներ
  5. Հաշմանդամ երեխաներ (մինչև 18 տարեկան)
  6. Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներ և նրանց հավասարեցված անձինք
  7. Միածնող երեխաներ (մինչև 18 տարեկան)
  8. Առանց ծնողական խնամքի մնացած երեխաներ (մինչև 18 տարեկան) և առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձինք (18-23 տարեկան)
  9. Բազմազավակ (մինչև 18 տարեկան 4 և ավելի անչափահաս երեխաներ ունեցող) ընտանիքների երեխաներ
  10. Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ, ինչպես նաև ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների անդամներ
  11. Չեռնոբիլի վթարի վերացման աշխատանքների մասնակիցներ
  12. Բռնադատվածներ
  13. Բժշկասոցիալական փորձաքննության իրավասու պետական մարմնի ուղեգրով լրացուցիչ բժշկական հետազոտության ենթարկվողներ
  14. Հաշմանդամներից բաղկացած ընտանիքների երեխաներ (մինչև 18 տարեկան) մինչև 7 տարեկան երեխաներ
  15. Նախազորակոչային և զորակոչային տարիքի անձինք (հիվանդանոցային  բժշկական օգնություն, իսկ զորակոչային տարիքի անձանց` նաև հիվանդանոցային փորձաքննություն), ինչպես նաև խաղաղ ժամանակ վարժական հավաքների ու զորախաղերի կանչված զինապարտները` ամբուլատոր և հիվանդանոցային փորձաքննության մասով
  16. Զինծառայողներ և նրանց ընտանիքների անդամներ
  17. Ձերբակալվածներ, կալանավորված անձինք և ազատազրկման դատապարտվածներ
  18. Մանկատներում և ծերանոցներում խնամվողներ
  19. Մինչև 18 տարեկան` դիսպանսեր հսկողության տակ գտնվող երեխաներ.
  20. Մինչև 8 տարեկան, ինչպես նաև 12 տարեկան երեխաներ ու 65 տարեկան և ավելի բարձր տարիքի անձինք (մասնագիտացված ստոմատոլոգիական բուժօգնության գծով).
  21. Վերարտադրության տարիքի կանայք` հղիության, ծննդաբերության և հետծննդյան շրջանում (Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից սահմանված կարգով)
  22. Մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) ենթարկված անձինք:
Դիտվել է 2476 անգամ:
Print Friendly

Leave a Reply