Ալլահշուքյուր Փաշազադեն վերընտրվել է ԱՊՀ-ի մուսուլմանների Խորհրդատվական խորհրդի նախագահի պաշտոնում

Օրվա լուր | | September 16, 2024 19:57

Կովկասի մուսուլմանների վարչության ղեկավար Ալլահշուքյուր Փաշազադեն վերըտրվել է ԱՊՀ-ի մուսուլմանների Խորհրդատվական խորհրդի նախագահի պաշտոնում:

Ինչպես հաղորդում է ադրբեջանական “ԱՊԱ” գործակալությունը, այս մասին հայտարարվել է այսօր, Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում մեկնարկած “ԱՊՀ-ի մուսուլմանները`  խաղաղության և կայունության աջակիցներ” խորագրով  համաժողովի ժամանակ:

Փաշազադեն Խորհրդատվական խորհրդի նախագահի պաշտոնում հնգամյա ժամկետով վերընտրվել է երեկ՝ Խորհրդի գումարած նիստի ժամանակ:

Կովկասի մուսուլմանների վարչությունը կովկասյան երկրների մուսուլմանների բարձրագույն հոգևոր-վարչական մարմինն է, որի կենտրոնը գտնվում է Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում:

Դիտվել է 13 անգամ:
Print Friendly

Leave a Reply