Կիպրոսի խորհրդարանը հաստատել է “Բ” պլանը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 23, 2013 10:25

Կիպրոսի խորհրդարանը երկրի տնտեսությունը փրելու նպատակով հաստատել է “Բ” պլանը, ըստ որի, բանկային բոլոր ակտիվները կտեսակավորեն”լավ” ու “վատի” իսկ վերջիններս էլ կսնանկացնեն: Դա նշանակում է նաև, որ անխուսափելի են աշխատանքից հեռացումները, շատերը փողերը կկորցնեն: Որոշված է նաև բանկային կապիտալի շարժի սահմանափակում սահմանել, որպեսզի ներդրողները չշտապեն առաջին իսկ հնարավորության դեպքում փողերը հանել: Ու դա դեռ ամենը չէ.օրակարգից հանված չէ նաև ավանդներից միանվագ հարկման հարցը: Հենց դրանից էլ սկսվել էր ճգնաժամից դուրս գալու պլանի քննարկումը: Ու հիմա ամեն ինչ կրկին վերադարձել է:  Հիմնական որոշումներն ընդունված են: Ուշ գիշերին Կիպրոսի խորհրդարանը հաստատել է 9 օրինագիծ, այդ թվում` միացյալ ավանդների հիմնադրամի ստեղծում ու բանկային հատվածի բարեփոխում: Դրա համաձայն,  բանկերը պետք է  ըստ լավ  ու  վատ ակտիվների դասակարգվեն, իսկ վերջիններս էլ կսնանկանան: Այստեղ չլուծված է մնում գլխավոր` ավանդներից հարկ գանձելու ու գանձման տեսակի ` հարց  : Բանկային բարեփոխումների մասին օրենքը ամենաշատ վեճերի առիթ դարձավ, ինչի արդյունքում, քվեարկեցին 26 պատգամավոր ու գրեթե նույնքան`էլ`25 –ը (հիմնականում ձախ կուսակցությունների ներկայացուցիչներ)ձեռնպահ մնաց:

Ընդունված միջոցներն առաջին հերթին ներդրումների քանակով Կիպրոսում երկրորդը ու խնդիրների իմաստով առաջինը համարվող Laiki  բանկին են վերաբերում, որն արդեն հայտարարել է 2200 աշխատակցի աշխատանքից  ազատվման մասին: Սակայն, աշխատանքը կորցնելու հետ, նրանք կորցնում են բոլոր կուտակումները, նաև թոշակայինը, քանի որ դրանք նույնպես պահվում էին այդ բանկում: Ընդունված օրենքը, փաստորեն, 100 հազար եվրոյից ավելին ունեցող ավանդատուներին առաջիկա տարիներին զրկում է իրենց գումարը հետ ստանալու հնարավորությունից: Ու դա ոչ միայն ֆիզիկական անձանց է վերաբերում, այլև թոշակային ֆոնդերին, ընկերություններին ու նույնիսկ  մարզպետարաններին:

Խորհրդարանը հիմա քննարկում է  որոշումներ, որոնք մեկ ակնթարթում տասնյակ հազարավոր մարդկանց կզրկեն տնտեսական  ֆունդամենտից, որի վրա կառուցվում էր նրանց կյանքը: Մի օրենքի համաձայն էլ, կառավարությունը հնարավորություն է ստանում վերահսկել կապիտալի շարժը բանկային ոլորտում: Ըստ էության, ֆինանսների նախարարությունը կարող է արգելել ավանդատուներին հանել փողերն ու այլ հաշիվների վրա փոխանցել, օրինակ` արտասահման տեղափոխել: Իշխանությունները վախենում են, որ հենց բանկերը բացվեն, հաճախորդներն իսկույն  իրենց ավանդները կկանխիկացնեն, ինչը երկրի համար աղետ է նշանակում. Կիպրոսում բանկային ներդրումները 5 անգամ գերազանցում են երկրի ՀՆԱ-ն:

 

Դիտվել է 1339 անգամ:
Print Friendly

Leave a Reply