Ընտրողների ցուցակները հասանելի են նաև օն-լայն տարբերակով

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | January 9, 2013 12:25

Հրապարակվել են ընտրողների նախնական ցուցակները:

Ընտրողների ցուցակում Ձեր և այլ անձանց տվյալները ստուգելու նպատակով կարող եք այցելել  www.elections.am  և www.police.am  համացանցային կայքեր կամ տեղամասային կենտրոններ: Ընտրողների ցուցակում անճշտություններ հայտնաբերելիս, դրանք վերացնելու համար, մինչև 2013 թ. փետրվարի 13-ը կարող եք դիմում ներկայացնել Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն կամ Ձեր հաշվառման վայրի անձնագրային ծառայություն: Անձնագրային ծառայությունը դիմումը ստանալուց հետո` 5 օրվա ընթացքում, սակայն քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 4 օր առաջ, ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված բավարար հիմքերի առկայության դեպքում ընտրողների ցուցակում կատարելու է անհրաժեշտ փոփոխություններ կամ ուղղումներ` այդ մասին գրավոր տեղեկացնելով Ձեզ:

www.elections.am համացանցային կայքում հրապարակված ընտրողների ցուցակը տեղադրվել է որոնման, իսկ www.police.am կայքում` ներբեռնելու հնարավորությամբ:

Հիշեցնում ենք, որ ընտրողների ցուցակում ընդգրկվում են քվեարկության անցկացման օրը 18 տարին լրացած և բնակչության պետական ռեգիստրում հաշվառում ունեցող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները:

Հարցեր առաջանալու դեպքում կարող եք զանգահարել 010-53-32-73 հեռախոսահամարով:

 

ՀՀ ոստիկանություն

Դիտվել է 990 անգամ:
Print Friendly

Leave a Reply