Հրազենային վնասվածքներից մահացել է ՌԴ քաղաքացին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | August 20, 2012 11:54

Օգոստոսի 20-ին՝ ժամը 03.00-ին, Աբովյան քաղաքի Երիտասարդական փողոցի թիվ 1/1 շենքի մուտքի մոտ ստացած հրազենային վնասվածքներից հիվանդանոցում մահացել է ՌԴ քաղաքացի, 1982 թ. ծնված  Էդգար  Խոջոյանը: Նա հիվանդանոց էր տեղափոխվել նույն օրը՝ ժամը 02.10-ին, անգիտակից վիճակում:

Ըստ ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի ու լրատվության վարչության հաղորդագրության, վնասվածքները դեռևս չպարզված հրազենից  նրան պատճառել է անհայտ անձը:

Հանգամանքները պարզվում են, կատարվում է նախաքննություն:

Դիտվել է 1525 անգամ:
Print Friendly

Leave a Reply