Չեմպիոնը պարտվեց դրամատիկ պայքարում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | August 19, 2012 9:42

Ֆուտբոլի Ֆրանսիայի առաջնության երկրորդ տուրում ուշագրավ իրադարձություն տեղի ունեցավ  չեմպիոն «Մոնպելյեի» մասնակցույամբ խաղում: Այն մրցակցի խաղադաշտում 1:2 հաշվով պարտվեց «Լորյենին», թեև՝ մինչև հանդիպման վերջին րոպեն հ առջևում էր:

37-րդ րոպեին  դիպուկ հարվածով հանդիպման հաշիվը բացել էր  «Մոնպելյեի» խաղացող Էմանուել Էրերեան: Թվում էր, թե մրցամարտն այդպես էլ կավարտվի, սակայն մրցավարի կողմից ավալացված խաղաժամանակում  տանտերերից Ալեն Տրաորեն խփեց պատասխան գնդակը, հետո էլ «Մոնպելյեի» դարպասը գրավեց Ժերեմի Ալիադյերը: Այսպես, դրամատիկ պայքարում չեմպիոնը պարտվեց:

Տուրի մյուս հանդիպումներում գրանցվեցին այսպիսի արդյունքներ.

«Բաստիա» – «Ռեյմս» 2:1

«Բրեստ» – «Էվիան»՝ 1:0

«Թուլուզ» – «Սենտ Էթյեն»՝ 2:1

«Վալենսյեն» – «Նիցա»՝ 0:0

Դիտվել է 1390 անգամ:
Print Friendly

Leave a Reply