Ֆիլիպինների ՆԳՆ նախարարի ինքնաթիռն ընկել է ծովը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 18, 2012 16:56

Վթարի է ենթարկվել ինքաթիռը, որի մեջ է եղել Ֆիլիպինների Ներքին գործերի նախարար Հեսսե Ռոբրեդոն: Թեթեւ շարժիչով ինքնաթիռը ընկելէ ծովը:

Ինչպես հայտնել է երկրի Տրանսպորտի նախարար Մանուել Ռոխասը, Cessna մակնիշի ինքնաթիռը թռիչք է կատարել Սեբու կենտրոնական կղզուց եւ մեկնել է ՆԳն ղեկավարի հարազատ` Հարավային Կամարինեսում գտնվող Նագա քաղաք: Շուտով օդաչուն դիսպետչերներին հայտնել է, որ պատրաստվում է անհապաղ վայրէջք իրականացնել: Սակայն նրան չի հաջողվել այն իրականացնել, հայտնում է «Դնի.ru»-ն:

Ուղեւորներից մեկին` Ռոբրեդոյի օգնականին հաջողվել է փրկվել` թռնելով ինքնաթիռից: Նախարարի եւ ինքնաթիռում գտնվող այլ ուղեւորների ճակատագրի մասին տեղեկություն չկա:

NEWS.am

Դիտվել է 1329 անգամ:
Print Friendly

Leave a Reply